Սիրիայի նախագահն այցելել Է զինվորներին ռազմաճակատի առաջնային գծում
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը գիշերն այցելել Է սիրիական բանակի զինծառայողներին Դամասկոսի մերձակա ռազմաճակատի առաջնային գծում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, Սիրիայի ղեկավարն ընթրել Է զինվորների հետ իֆթարի՝ ռամադանի պահքի ժամանակ գիշերային թաթախման շրջանում: Օրվա ցերեկային ժամերին մուսուլմաններին պատվիրված Է ձեռնպահ մնալ ուտելիքից եւ ջրից:
ՍԱՆԱ-ի տեղեկություններով՝ Ասադը զրուցել Է զինվորների հետ Խառաբայի դիրքում՝ Արեւելյան Գութայի տարածաշրջանում:
Ինչպես նշել Է գործակալությունը, Սիրիայի նախագահը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարն «ստուգել Է զորամասերի մարտական պատրաստությունը Մերջ Էս Սուլթանի դիրքերում, որտեղ գտնվում Է կառավարական ուժերի հենակետը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: