ՀԱՄԱՍ-ը կոչ է արել պատասխանատվության կանչել Իսրայելի ռեժիմի առաջնորդներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236052-ՀԱՄԱՍ_ը_կոչ_է_արել_պատասխանատվության_կանչել_Իսրայելի_ռեժիմի_առաջնորդներին
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել պատասխանատվության կանչել Իսրայելի ռեժիմի առաջնորդներին, մասնավորապես վարչապետ Բենիամին Նեթանյահուին։
(last modified 2025-08-20T06:52:47+00:00 )
Օգոստոս 20, 2025 10:22 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը կոչ է արել  պատասխանատվության կանչել Իսրայելի ռեժիմի առաջնորդներին

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել պատասխանատվության կանչել Իսրայելի ռեժիմի առաջնորդներին, մասնավորապես վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Շարժումը Համաշխարհային մարդասիրական օրվա կապակցությամբ հայտարարել է, որ «պետք է ուժեղացվի ճնշումը օկուպանտների վրա՝ Գազայի հատվածում երկու միլիոնից ավելի պաղեստինցիների ցեղասպանությունն ու սովամահությունը դադարեցնելու համար, և պետք է երաշխավորվի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը»։
ՀԱՄԱՍ-ը Միացյալ Նահանգներին մեղադրել է Գազայի պաշարման շարունակման և օգնության մատակարարմանը խոչընդոտելու համար։
Շարժումն ընդգծել է հանցագործությունները դադարեցնելու և  առաջնորդներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը, ինչպես նաև գնահատել է օգնության խմբերի ջանքերը, որոնք շարունակում են աշխատել ռմբակոծություններից հետո։