Արդյոք Լիբանանը պետք է դիմակայի՞ սիոնիստական նախագծին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236082-Արդյոք_Լիբանանը_պետք_է_դիմակայի_սիոնիստական_նախագծին
Middle East Monitor-ն անդրադարձել է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ ուղղված սպառնալիքին, և զգուշացրել, որ այն կարող է հասնել մինչև Լիբանան։
(last modified 2025-08-20T13:15:35+00:00 )
Օգոստոս 20, 2025 16:45 Asia/Tehran
  • Արդյոք Լիբանանը պետք է դիմակայի՞ սիոնիստական նախագծին

Middle East Monitor-ն անդրադարձել է Իսրայելի կողմից Լիբանանի դեմ ուղղված սպառնալիքին, և զգուշացրել, որ այն կարող է հասնել մինչև Լիբանան։

Պարբերականը երեքշաբթի օրը գրել է. «Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները սկսվել են Պաղեստինի ազատագրման կազմակերպության ստեղծումից առաջ և նպատակ ունեին Հարավային Լիբանանի մի մասը բռնակցել և «գյուղատնտեսական գաղութներ» ստեղծել՝ սահմաններն ապակայունացնելու համար։ Այս ռազմական հարձակումները մարդկանց ստիպել են արտագաղթել կամ հանձնվել»։ 
Իսրայելը մտադիր է քաղաքացիական պատերազմներ հրահրել Լիբանանում՝ կրոնական հողի վրա։ Անցյալ տարի Իսրայելի վարչապետը Լիբանանի ժողովրդի մասին ոխսելիս չօգտագործեց «լիբանանցի» բառը՝ ազգային միասնությունը թուլացնելու համար։
Middle East Monitor-ը ընդգծել է, որ Լիբանանը և նրա քրիստոնյաները պետք է դասեր քաղեն Սուդանի փորձից, որտեղ հասարակության բաժանումը կրոնական և էթնիկ խմբերի, հանգեցրեց քաղաքացիական պատերազմի և անջատողական շարժման։ Իսրայելի և նրա դաշնակիցների կողմից տարածաշրջանում կրոնական զինված խմբավորումներին աջակցությունը բաժանման և թուլացման  քաղաքականության օրինակ է։
Հրեական պետության օրինականության ընդունումը օրինականացնում է տարածաշրջանում քրիստոնյաների դեմ ուղղված սպառնալիքը։ Նույնիսկ Լիբանանը որպես քրիստոնեական հայրենիք ընդունելով հանդերձ, ճնշումներն ու հարկադիր գաղթը շարունակվում են, ինչպես Պաղեստինում։
Middle East Monitor-ը նշում է, որ Իսրայելին հանձնվելը լուծում չէ, և որ լիբանանցիները պետք է իրենց հայրենիքի պաշտպանությունը հիմնեն ներքին միասնության և քաղաքացիության վրա և բացահայտորեն մերժեն սիոնիստների նախագիծը։