Գազայի նահատակների քանի՞ տոկոսն են զինվորականներ
Pars Today - Գարդիան թերթը, երկու սիոնիստական հրատարակությունների հետ միասին, իսրայելական բանակի գաղտնի տվյալների հիման վրա պատրաստել և հրապարակել է մի զեկույց։
Գարդիան թերթը վերջերս հաղորդել է, որ Իսրայելի ռազմական հետախուզության գործակալությունից (AMAN) գաղտնի փաստաթղթեր է ձեռք բերել։ Այդ փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գազայում զոհված յուրաքանչյուր վեց նահատակից հինգը քաղաքացիական անձինք են եղել։ Pars Today-ի փոխանցմամբ՝ Guardian-ի, 972+-ի և եբրայերեն լեզվով Local Call լրատվամիջոցի համատեղ հետաքննությունը ցույց է տալիս, որ 2025 թվականի մայիսի վերջին, Գազայում նահատակվել է ավելի քան 53,000 պաղեստինցի, որոնցից իսրայելական բանակը միայն 8,900-ին է նույնականացրել որպես Համասի ուժեր։
Ըստ Գարդիան-ի՝ այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ Գազայում զոհերի 83 տոկոսը խաղաղ բնակիչներ են եղել։
Հաշվետվության համաձայն՝ այս ցուցանիշը շատ բարձր է այլ պատերազմների համեմատ,օրինակ՝ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմում քաղաքացիական բնակչության զոհերի թիվը կազմել է 10 տոկոս։