Գազայում պաղեստինցի աղջնակը հրաժեշտ է տալիս իր նահատակված հորը + տեսանյութ
Pars Today – Գազայի Խան Յունիսում պաղեստինցի աղջնակի ցավալի հրաժեշտի տեսանյութը լայն արձագանք է առաջացրել սոցիալական ցանցերում: Երեխան համբուրում է հոր ոտքերը և գոռալով ասում է․ «Ես սիրում եմ քեզ»։ Աղջնակի հայրը տնից դուրս էր եկել՝ սնունդ գտնելու համար, բայց նրա մարմինը տուն վերադարձավ անկենդան։
Ըստ IRNA-ի՝ Գազայի հատվածում տիրող ծանր սովը նույնիսկ մի պատառ հաց գտնելու փորձը վերածել է մահվան հետ բախման, քանի որ իսրայելական ուժերը բազմիցս կրակ են բացել օգնության բաշխման կենտրոններում գտնվող խաղաղ բնակիչների վրա:
Այս պատկերների հրապարակմանը ուղեկցել են միջազգային գործիչների և հաստատությունների արձագանքները: UNICEF-ի տնօրեն Քեթրին Ռասելը ընդգծել է, որ Գազայի երեխաները ամիսներ շարունակ բավարար սնունդ չունեն, և ոմանք նույնիսկ լաց լինելու կարողություն չունեն: UNRWA-ի գլխավոր տնօրեն Ֆիլիպ Լազարինին նույնպես սովը որակել է որպես «լիարժեք դժոխք» և դրա ժխտումը համարել է «անմարդկայնության ամենավատ ձևը»:
Այն դեպքում, երբ միջազգային կառույցները բազմաթիվ զեկույցներ են հրապարակել սովի մասին, Սիոնիստական ռեժիմը շարունակում է ժխտել դա: Սոցիալական ցանցերի օգտատերերը նույնպես իրավիճակը անվանել են «մարդկության դեմ հանցագործություն» և ընդգծել, որ Գազայի ժողովրդի սովի նկատմամբ լռությունը նշանակում է մեղսակիցություն այս հանցագործությանը։