Վտանգավոր համաձայնագիր սիոնիստների հետ. Գոլանին նոր Քեմփ Դեյվիդի ճանապարհին
Pars Today - Պաղեստինցի վերլուծաբանը, նշելով, որ Սիրիայի ղեկավար` Գոլանին շարժվում է սիոնիստների հետ վտանգավոր համաձայնագրի ուղղությամբ, ասել է. «Նրա կառավարման ներքո Սիրիան դարձել է իսրայելական ռեժիմի պահակը և թունավորված դաշույն է խրել իսլամական ազգի սրտում, բայց սիրիացի ժողովուրդը չի լռելու այս դավաճանության առջև»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ «Ռայ ալ-Յում» միջտարածաշրջանային թերթի խմբագիր և հայտնի պաղեստինցի վերլուծաբան Աբդուլ Բարի Աթվանը թերթի նոր համարը նվիրել է Սիրիայում Գոլանիի կառավարության պաշտոնյաների և սիոնիստական ռեժիմի միջև վերջերս տեղի ունեցած ուղղակի շփումներին և բանակցություններին՝ անվտանգության համաձայնայնություններ ձեռք բերելու քողի ներքո, և գրել է. «Սիրիայի կառավարության ղեկավար Գոլանին վերջերս հանդիպել է լրատվամիջոցների պատվիրակության հետ, որի մեծ մասը արաբական ցանցերի, մասնավորապես՝ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցների և հեռուստաալիքների ներկայացուցիչներ էին, ինչպես նաև Քուվեյթի նախկին տեղեկատվության նախարար Սամի Աբդուլ Լաթիֆ ալ-Նիսֆը։ Սա Գոլանիի առաջին պաշտոնական ելույթն է լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում»։
Գոլանիի հստակ կանաչ լույսը սիոնիստների հետ փոխզիջման համար
Աթվանը հավելել է. Այն ինչ այս հանդիպմումը և այն փաստագրող պաշտոնական լուսանկարը ուշագրավ է դարձրել Գոլանիի շեշտադրումն է է Սիրիայի և Իսրայելի ռեժիմի միջև անվտանգության համաձայնագրի դրական գործընթացի վրա, որի հիմքերը դրվեցին Սիրիայի ներկայիս արտգործնախարար Ասադ ալ-Շայբանիի և օկուպացիոն ռեժիմի ռազմավարական գործերի նախարար Ռոն Դերմերի միջև անցյալ շաբաթ կայացած վերջին հանդիպման ժամանակ։
Պաղեստինցի վերլուծաբանը ապա ասում է. Մեկ այլ կետ, որը մենք համարում ենք ամենակարևորը, այն է, որ Գոլանին լրատվամիջոցների հետ իր զրույցում դեմ չի արտահայտվել սիոնիստական ռեժիմի հետ լիարժեք փոխզիջումային համաձայնագրի ստորագրմանը և ասել է, որ եթե նման համաձայնագիրը համապատասխանում է Սիրիայի և տարածաշրջանի շահերին, ապա նա պատրաստ կլինի ստորագրել այն՝ առանց մանրամասնելու, թե որոնք են Սիրիայի կամ այն տարածաշրջանի շահերը, որի մասին խոսում է, կամ նույնիսկ ինչ տեղ են զբաղեցնում պաղեստինյան հարցը և նրա սրբությունները այս ամենի մեջ։
Հոդվածը շարունակվում է այսպես. Այլ կերպ ասած, Սիրիան այժմ գտնվում է Քեմփ Դեյվիդի նոր համաձայնագրի շեմին, բսյց ավելի արագ տեմպերով, որը սկսվել է անվտանգության համաձայնագրերով։ համաձայնագրեր, որոնք թվում են շատ ավելի վտանգավոր, քան քաղաքական համաձայնագրերը։ Սրդյունքում կստեղծվեն երկկողմ դեսպանատներ, և սա տեղի կունենա Միացյալ Նահանգների հովանու ներքո և արաբական երկրների բացահայտ համաձայնությամբ։
Սիոնիստ օկուպանտների հետ Գոլանի վտանգավոր համաձայնագրի մանրամասները
Աթվանը պարզաբանում է. «Սիոնիստների համար կարևորը իրենց սեփական անվտանգությունն է, որը խաթարվել է պաղեստինյան և լիբանանյան դիմադրության շարժումների, ինչպես նաև եմենական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կողմից»։ Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Գոլանին սահմանափակվեց օկուպացիոն ռեժիմի հետ անվտանգության համաձայնագրի դրույթների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններով, սակայն իսրայելական 12 հեռուստաալիքը ներկայացրեց համաձայնագրի հիմնական դրույթները, որոնք կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
Ցամաքում, ծովում և օդում լիակատար զինադադար
-Սիոնիստական ռեժիմի անվտանգության երաշխիք և սիրիական տարրերի կամ այլ երկրների կողմից այս ռեժիմին սպառնացող ցանկացած գործողության կանխարգելում։
-Սիրիական բանակի վերազինման կանխարգելում Թուրքիայի կողմից և ցանկացած ռազմավարական զենքի, ինչպիսիք են հրթիռները և պաշտպանական համակարգերը, տեղակայման արգելում Սիրիայի տարածքում։
-Ստեղծել մարդասիրական անցակետ օկուպացված Պաղեստինի և հարավային Սիրիայի Սուեյդայի միջև՝ դրուզ համայնքին աջակցելու և նրանց ազատ ու առանց սահմանափակումների տեղաշարժի հնարավորություն տալու պատրվակով։
-Հարավային Սիրիայի, մասնավորապես՝ Դարայի, Քունեյտրայի և Սուեյդայի, մասնավորապես՝ Գոլանի բարձունքների լիակատար ապառազմականացում՝ օկուպացված Պաղեստինի սահմանների վրա ցանկացած հարձակում կանխելու համար։
Գոլանը դառնում է Իսրայելի պահակը
Ըստ այս հոդվածի, այս կետերին հպանցիկ հայացք նետելով, որոնք հրապարակել են եբրայական լրատվամիջոցները և բացահայտվել են ռեժիմի պաշտոնյաների կողմից, հաստատում է այն փաստը, որ հավանաբար Գոլանիի կառավարությունը շուտով անվտանգության կարգավորման համաձայնագիր կկնքի օկուպացիոն ռեժիմի հետ. համաձայնագիր, որը լիովին կպաշտպանի այս ռեժիմին և Սիրիան առաջատար դեր կխաղա այս շրջանակներում։
Աբդուլ Բարին ընդգծել է. «Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորումը, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության առումներով, մեծ դավաճանություն է ինչպես մեր տեսանկյունից, այնպես էլ միլիոնավոր արաբական և իսլամական ազգերի և աշխարհի ազատ ժողովուրդների տեսանկյունից»։ Սիրիայի հարաբերությունների կարգավորումը օկուպացիոն ռեժիմի հետ այնպիսի պայմաններում, երբ այս ռեժիմը Գազայի հատվածում մեր ժողովրդի դեմ սկսել է ցեղասպանության և սովի ամենադաժան պատերազմը, և Սիրիայի վերածումը սիոնիստական ռեժիմի պահակի՝ թունավոր դաշույն է արաբականության և հավատքի սրտում։
Սիրիայի ժողովուրդը չի հանդուրժի Գոլանիի դավաճանությունը
Ամփոփելով իր խոսքը, Աբդոլ Բարի Աթվանը ընդգծել է. «Մենք անպայման կլինենք Գոլանիի իշխանության ներքո նոր Սիրիայի դեմ պայքարի առաջնագծում, մերժելով այս ցնցող ու ցավոտ զարգացումը։ Սակայն մեր մխիթարությունն այն է, որ Սիրիայի մեծ ժողովուրդը, որը քաջաբար պայքարել է բոլոր պատերազմներում, զոհաբերել հազարավոր նահատակներ և հպարտանում է իր ավելի քան 8000 տարվա մշակութային ժառանգությամբ, չի կարող լռել այս դավաճանության առջև և կվերադարձնի Սիրիան իր իսակական դիրքին՝ առաջնորդելով հակաօկուպացիոն դիմադրությունը և ազատագրելով բոլոր օկուպացված արաբական հողերը, մասնավորապես՝ Երուսաղեմը, Գոլանի բարձունքները և հարավային Լիբանանը»։