Jerusalem Post-ը խոստովանում է. Եմենցիները անպարտելի են
-
Jerusalem Post-ը խոստովանում է. Եմենցիները անպարտելի են
Pars Today - Չորեքշաբթի օրը սիոնիստական մի թերթ, ընդգծելով եմենցի ազգի անպարտելիությունը, հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմը չի ցանկանում անմիջական հակամարտության մեջ մտնել Եմենի հետ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին Pars Today-ը հաղորդում է, որ սիոնիստական Jerusalem Post թերթը իր զեկույցում շեշտում է, որ Իսրայելի ռեժիմը չի կարողացել կանխել 2023 թվականի հոկտեմբերից սկսած եմենցիների կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակումը, և հավելել է. «Իսրայելը սկզբից չէր ցանկանում անմիջական հակամարտության մեջ մտնել Եմենի դեմ և փորձել է այս հարցը թողնել Միացյալ Նահանգներին»։
Հղում անելով սիոնիստ բարձրաստիճան պաշտոնյաներին, Jerusalem Post-ը գրել է. «Տարածաշրջանում եմենցիները գործում են ավելի վճռական, քան մնացած բոլոր կողմերը, և նրանց դեմ պայքարը Իսրայելի ռեժիմի համար շատ վատ է, քանի որ նրանք անպարտելի են»։
Սիոնիստական թերթը հավելել է. «Ամերիկացի պաշտոնյաները հաստատել են իսրայելցի պաշտոնյաների պնդումները եմենցիների անպարտելիության մասին»։
Jerusalem Post-ը գրել է. Իսրայելի ռեժիմի պաշտոնյաները հպարտությամբ հայտարարեցին, որ Սանան երկար ժամանակ կմնա առանց էլեկտրաէներգիայի, սակայն եմենցիները թե՛ արագ վերականգնեցին էլեկտրաէներգիան,թե՛ նոր հրթիռ արձակեցին Իսրայելի (օկուպացված տարածքների) ուղղությամբ։
Մեջբերելով իսրայելական բանակի աղբյուրներին, սիոնիստական լրատվամիջոցը հավելել է. Եմենը լուրջ մարտահրավեր է, և այս ռեժիմի հետախուզական ծառայությունը փորձում է լուծում գտնել այս մարտահրավերի համար, ինչը մինչ օրս ձախողվել է։
Jerusalem Post-ը ընդգծել է, որ Թրամփի վարչակազմի՝ Եմենում հակամարտությունը դադարեցնելու որոշումը պատճառ է դարձել, որ Իսրայելը միայնակ մնա փոթորկի առջև, և մեջբերելով իսրայելական բանակի աղբյուրներին գրել է. Իսրայելի ռեժիմը պետք է աստիճանաբար հեռացնի Եմենին իր ճանապարհից, սակայն Եմենում հետախուզական ներթափանցումը ավելի երկար է տևելու, քան Թել Ավիվի ղեկավարներն են սպասում։
Վերջում սիոնիստական լրատվամիջոցը ընդգծել է, որ Գազայի պատերազմի դադարեցումը կկանգնեցնի Եմենից հրթիռների արձակումը։
Վերջերս Եմենի «Անսարուլլահ» շարժման քաղաքական բյուրոյի անդամ Հիզամ ալ-Ասադը շեշտել է, որ օկուպանտների հարձակումները Եմենի վրա չեն ազդում եմենցիների կողմից Գազայի նկատմամբ աջակցության վրա և հստակեցրել է, որ օկուպացիոն ռեժիմի ագրեսիան Եմենի ժողովրդի դեմ ձախողվել է և դա թշնամու համար կունենա միայն ձախողում և հուսահատություն։
Հիզամ ալ-Ասադը նաև ընդգծել է, որ Եմենի համար կարևոր է դադարեցնել Գազայի դեմ ագրեսիան ու այս հատվածի պաշարումը, ասելով. «Եմենի հավատացյալ ու մարտնչող ժողովուրդը կշարունակի աջակցել Գազայի պաղեստինցի ժողովրդին և դրա գինն էլ կվճարի»։
Եմենի «Անսարուլլահ» շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մուհամմադ ալ-Բախիտին «Պաղեստին ալ-Յոմ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նաև ասել է. «Եմենի դեմ ագրեսիան կրկնապատկում է մեր վճռականությունն ու կամքը՝ շարունակելու սիոնիստական ռեժիմի դեմ գործողությունները, և Եմենի անսասան դիրքորոշումը Պաղեստինի և Գազայի նկատմամբ չի փոխվի»։
Նշելով, որ այսօր ճիշտ դիրքորոշումը Գազային աջակցելն է և այդ աջակցությունը կշարունակվի ցանկացած գնով, Ալ-Բախիտին հավելել է. «Եմենի դիրքորոշումն ու գործողությունները իրականացվում են աշխարհի բոլոր ազատատենչ մարդկանց անունից»։
Եմենի «Անսարուլլահ» շարժման քաղաքական բյուրոյի անդամը նաև ընդգծել է, որ Եմենի վրա Իսրայելի ռեժիմի հարձակումները ցույց են տալիս եմենական հրթիռային հարձակումների ազդեցության չափը՝ ասելով. «Մեր գործողությունները սիոնիստական թշնամու դեմ շարունակվում են, և Եմենի ներքին ճակատը միասնական է ու համախմբված՝ ագրեսորներին դիմակայելու գործում»։