Եմենի զինված ուժեր. Մենք բալիստիկ հրթիռով թիրախավորել ենք սիոնիստական նավթատարը
Եմենի զինված ուժերը երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերը բալիստիկ հրթիռով թիրախավորել են Կարմիր ծովի հյուսիսում գտնվող սիոնիստական «Scarlet Ray» նավթատարը և ուղիղ հարվածել են դրան։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Եմենի զինված ուժերի հայտարարության մեջ նշված է, որ այս գործողությունը Պաղեստինի ժողովրդին շարունակական աջակցության և իսրայելական նավերի կամ օկուպացված Պաղեստինի նավահանգիստներ ուղղվող նավերի անցումը կանխելու ծրագրի մաս է կազմում։
Հայտարարության մեջ ընդգծված է, որ իսրայելական թիրախների դեմ գործողությունները կշարունակվեն մինչև ագրեսիայի դադարեցումը և Գազայի շրջափակման վերացումը: Ավելի վաղ Եմենի բանակի միացյալ շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Աբդոլ Քարիմ Ալ-Ղոմարին զգուշացրել էր, որ Եմենի պատասխանը սիոնիստական վերջին հարձակմանը կլինի կոշտ և ռազմավարական, և ժողովուրդը շուտով կտեսնի զսպման միջոցառումների կիրառումը: