Պայթուցիկ ռոբոտները՝ գործիքներ են Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի նոր հանցագործության համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236560-Պայթուցիկ_ռոբոտները_գործիքներ_են_Գազայում_Սիոնիստական_ռեժիմի_նոր_հանցագործության_համար
Գազայի դեմ 23-ամսյա պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմի  բանակը օգտագործել է ռումբերով լի ռոբոտներ: Այս հին զրահապատ մեքենաները լի են մոտ հինգ տոննա պայթուցիկ նյութերով և հեռակառավարմամբ ուղղորդվում են դեպի բնակելի թաղամասեր:
(last modified 2025-09-02T14:03:15+00:00 )
Սեպտեմբեր 02, 2025 17:33 Asia/Tehran
  • Պայթուցիկ ռոբոտները՝  գործիքներ են Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի նոր հանցագործության համար

Գազայի դեմ 23-ամսյա պատերազմի ընթացքում Սիոնիստական ռեժիմի  բանակը օգտագործել է ռումբերով լի ռոբոտներ: Այս հին զրահապատ մեքենաները լի են մոտ հինգ տոննա պայթուցիկ նյութերով և հեռակառավարմամբ ուղղորդվում են դեպի բնակելի թաղամասեր:

Ռոբոտները պայթում են մոտ 300 քառակուսի մետր ոչնչացման շառավղով, և Իսրայելի բանակը ուղղորդվող ռումբերի պաշարները նվազելով  այս էժան և կործանարար մեթոդն է կիրառել։ Մասնագետները դա համարում են «այրված երկրի» քաղաքականության մի մաս, որը նպատակ ունի առաջացնել վախ, սարսափ և քաղաքացիական բնակչության հարկադիր տեղահանում:

Ռոբոտների տեսակների մեջ են մտնում մեծ սողացող ռոբոտները և փոքր ռոբոտները՝ նրբանցքներ և թունելներ ներթափանցելու համար, ինչպես նաև պայթուցիկ անօդաչու թռչող սարքերը օգտագործվել են նաև պայթուցիկ փաթեթներ նետելու համար: Միջազգային իրավաբանները այս սարքերը համարում են անօրինական, քանի որ դրանք չեն տարբերակում քաղաքացիական անձանց և զինվորականներին: