Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում հաշմանդամ է դարձել 21,000 երեխա
-
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում հաշմանդամ է դարձել 21,000 երեխա
Pars Today- ՄԱԿ-ի տվյալներով՝ Իսրայելի կողմից Գազայի դեմ գրեթե երկու տարի շարունակվող պատերազմի սկզբից ի վեր Գազայում առնվազն 21,000 երեխա հաշմանդամ է դարձել։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն (CRPD) չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Գազայում պատերազմի ընթացքում մոտ 40,500 երեխա «պատերազմի հետ կապված նոր վնասվածքներ» է ստացել, որոնց կեսից ավելին հանգեցրել է մշտական հաշմանդամության։
Միևնույն ժամանակ, «Սննդամթերքի անվտանգության փուլերի ինտեգրված դասակարգում» խորագրով զեկույցի համաձայն, Գազայում մինչև 2026 թվականի հունիսը սպասվում է հինգ տարեկանից փոքր առնվազն 132,000 երեխա կտառապի սուր թերսնուցումից, ինչը կրկնակի ավելի է, քան կանխատեսվել էր 2025 թվականի մայիսին։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն հայտարարության մեջ «լուրջ մտահոգություն» է հայտնել Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին հաշմանդամություն ունեցող պաղեստինցիների նկատմամբ բռնության լայնածավալ դեպքերի և աճող ռիսկերի վերաբերյալ։
Կոմիտեն նշել է, որ Գազայում և Արևմտյան ափին մասնագիտացված ծառայությունների, բժշկական սարքավորումների և օժանդակ սարքերի բացակայությունը հանգեցրել է հաշմանդամություն ունեցող երեխաների ու տարեցների մահվան։
Զեկույցներում նաև նշվել են սովի, սուր թերսնման և ջրից զրկվելու պատճառով մահվան դեպքերը։
ՄԱԿ-ի կոմիտեն նշել է, որ վաղ նախազգուշացման համակարգերը և տարհանման միջոցառումները «անարդյունավետ են եղել հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության գործում»։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից իսրայելական ռեժիմը ավերիչ պատերազմ է սկսել Գազայի հատվածի բնակիչների դեմ, որի հետևանքով, բացի զանգվածային ավերածություններից և մահացու սովից, զոհվել և վիրավորվել են հազարավոր պաղեստինցիներ, հիմնականում կանայք և երեխաներ։ Այս ռեժիմը շարունակում է իր հանցագործությունները՝ արհամարելով միջազգային հանրությանն ու Անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ցեղասպանությունը կանխելու և մարդասիրական իրավիճակը բարելավելու անհրաժեշտության վերաբերյալ։