Իսրայելի դեմ նոր պատժամիջոցները/Բելգիան արգելում է զենքի արտահանումը
Բելգիայի արտաքին գործերի նախարարը, քննադատելով Եվրամիության գործողությունները Գազայի պատերազմում, հայտարարեց, որ հաստատել է սիոնիստական ռեժիմի դեմ ուղղված թիրախային պատժամիջոցների մի շարք։
Իրան Պրեսի հաղորդմամբ՝ Մաքսիմ Պրուն երկրի խորհրդարանի նիստում Եվրամիության արձագանքը Գազայի պատերազմին անբավարար է համարել և ընդգծել. «Բրյուսելը հոգնել է Միության անգործությունից և սիոնիստական ռեժիմի հանցագործությունների դեմ արդյունավետ գործողությունների բացակայությունից»։
Անդրադառնալով Բելգիայի կառավարության կողմից սիոնիստական ռեժիմի դեմ 12 պատժամիջոցների հաստատմանը՝ նա այդ միջոցառումները որակել է որպես պատմական որոշումներ, որոնք ողջունվել են տարբեր երկրների, այդ թվում՝ Պաղեստինի կողմից։
Պրուտի խոսքով՝ այս պատժամիջոցները ներառում են զենքի արտահանման, փոխանցման և բռնի բնակիչների ու նրանց հետ կապված կազմակերպությունների ուղղակի թիրախավորման արգելք։
Ընդգծելով, որ այս միջոցառումները իր երկիրը դրել են Եվրոպայի առաջնագծում, Բելգիայի արտաքին գործերի նախարարն ասել է. «Այս որոշումներով Բելգիան վերականգնել է իր հեղինակությունը միջազգային դիվանագիտության ոլորտում»։