Նացիստական ​​հանցագործություններ Գազայում. Պատմությունը կրկին արյուն է գրում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236690-Նացիստական_հանցագործություններ_Գազայում._Պատմությունը_կրկին_արյուն_է_գրում
Գազայում պատմությունը կրկին արյուն է գրում։ Ամերիկացի հեղինակ Քրիս Հեջեսն ասում է, որ այն ինչ այժմ տեղի է ունենում Գազայում ոչ միայն քաղաքային ավերածություններ կամ էթնիկ զտումներ են, այլև մի ժողովուրդ, մշակույթ և պատմություն ջնջելու փորձ։ Տանկերի, ինքնաթիռների և բուլդոզերների միջոցով իսրայելական բանակը Գազայում հարյուրավոր շենքեր է ոչնչացրել և բնակիչներին դեպի հարավ քշել։
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Սեպտեմբեր 06, 2025 16:29 Asia/Tehran
  • Նացիստական ​​հանցագործություններ Գազայում. Պատմությունը կրկին արյուն է գրում

Գազայում պատմությունը կրկին արյուն է գրում։ Ամերիկացի հեղինակ Քրիս Հեջեսն ասում է, որ այն ինչ այժմ տեղի է ունենում Գազայում ոչ միայն քաղաքային ավերածություններ կամ էթնիկ զտումներ են, այլև մի ժողովուրդ, մշակույթ և պատմություն ջնջելու փորձ։ Տանկերի, ինքնաթիռների և բուլդոզերների միջոցով իսրայելական բանակը Գազայում հարյուրավոր շենքեր է ոչնչացրել և բնակիչներին դեպի հարավ քշել։

 Այս գործողությունները հիշեցնում են Վարշավայի ավերածությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ալ-Սաբրա,  Ալ-Թուֆա և  այլ թաղամասեր լքված են, սնունդն ու ջուրը սակավ են և թանկ, և ավելի քան 500 հազար մարդ գտնվում է սովի և մահվան վտանգի տակ: Միայն վերջին ամիսներին գրեթե 300 մարդ, այդ թվում՝ 112 երեխա, կորցրել է իր կյանքը։

Այնուամենայնիվ, արևմտյան երկրների առաջնորդների, այդ թվում՝ Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի արձագանքը հիմնականում սահմանափակվել է լռությամբ կամ ափսոսանքի մակերեսային արտահայտություններով, որոնցից շատերը ռեժիմին  զենք  ուղարկելով և ֆինանսական օգնություն ցուցաբերելով մեղսակից են այս աղետին: Իսրայելը հայտարարում է, որ մտադիր է օկուպացնել  Գազան, բայց իրականությունը Գազայի լիակատար ոչնչացումն է: Ռեժիմի ֆինանսների նախարարը բացահայտ հայտարարել է, որ պաղեստինցիները պետք է քշվեն դեպի հարավ, ապա  հարկադիր տեղահանման ենթարկվեն։

Գազայի պատմական և մշակութային ժառանգությունը նույնպես թիրախավորվել է։ Ալ-Փաշա պալատը, Բարքուք ամրոցը, Օմարի Մեծ մզկիթը, համալսարանները, հիվանդանոցները և նույնիսկ Անթեդոնի հին նավահանգիստը այժմ ավերակների կույտերի են վերածվել: Այս հարձակումը ոչ միայն հանցագործություն է Պաղեստինի ժողովրդի դեմ, այլև հարձակում է աշխարհի քաղաքակրթական հիշողության վրա։

Ինչպես Բոսնիայում փորձ արվել ջնջել անցյալը, Գազայում ևս Իսրայելը փորձում է  ջնջել անցյալը և այն փոխարինել իր սեփական առասպելներով։ Սակայն բռնության և ցեղասպանության վրա կառուցված երկիրը վաղ թե ուշ կբախվի անխուսափելի ճշմարտության՝ ներսից ոչնչացման։