Իսրայելական բանակը վերահսկում է Գազայի հատվածի ավելի քան 80%–ը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236698-Իսրայելական_բանակը_վերահսկում_է_Գազայի_հատվածի_ավելի_քան_80_ը
Իսրայելական բանակը վերահսկում է Գազայի հատվածի ավելի քան 80%-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաղեստինյան կիսաէքսկլավի իշխանություններին։
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Սեպտեմբեր 06, 2025 17:57 Asia/Tehran
  • Իսրայելական բանակը վերահսկում է Գազայի հատվածի ավելի քան 80%–ը

Իսրայելական բանակը վերահսկում է Գազայի հատվածի ավելի քան 80%-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով պաղեստինյան կիսաէքսկլավի իշխանություններին։

«Օկուպացիոն ուժերը ռազմական ուժի և բնակչության հարկադիր տեղահանության միջոցով վերահսկում են Գազայի հատվածի տարածքի ավելի քան 80 տոկոսը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գազայի հատվածի վարչակազմի տվյալներով՝ պատերազմի 700-րդ օրը զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցել է 73,7 հազարը, որոնցից ավելի քան 20 հազար երեխաներ են: Զոհվածների թվում կա բժշկական անձնակազմի 1670 աշխատակից, 248 լրագրող և Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության ծառայության 139 աշխատակից:
Ռազմական գործողությունների ընթացքում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է ենթակառուցվածքի օբյեկտների 90 տոկոսը` ներառյալ 38 հիվանդանոց, 833 մզկիթ և 163 կրթական հաստատություն: Նախնական գնահատականներով՝ պատճառված վնասը գերազանցում է 68 միլիարդ դոլարը։

Sputnik.