Հազարավոր սիոնիստներ Թել Ավիվում բողոքի ցույց են անցկացրել Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236716-Հազարավոր_սիոնիստներ_Թել_Ավիվում_բողոքի_ցույց_են_անցկացրել_Նեթանյահուի_դեմ
Շաբաթ երեկոյան հազարավոր սիոնիստներ Թել Ավիվում ցույց են անցկացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ՝ պահանջելով դադարեցնել պատերազմը Գազայի դեմ և ազատ արձակել սիոնիստ գերիներին։
(last modified 2025-09-07T06:44:46+00:00 )
Սեպտեմբեր 07, 2025 10:14 Asia/Tehran

Շաբաթ երեկոյան հազարավոր սիոնիստներ Թել Ավիվում ցույց են անցկացրել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ՝ պահանջելով դադարեցնել պատերազմը Գազայի դեմ և ազատ արձակել սիոնիստ գերիներին։

«Ալ Ջազիրա»-ի փոխանցմամբ՝ ցուցարարները կարգախոսներ են վանկարկել՝ նշելով, որ Գազայում շարունակվող ռազմական գործողությունները կարող են վտանգել գերիների կյանքը։ Նրանք նաև բողոքել են Գազա քաղաքը գրավելու ծրագրի դեմ։
Որոշ պաղեստինյան աղբյուրներ հայտնել են, որ հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Նեթանյահուի տան առջև՝ օկուպացված Երուսաղեմում, և պահանջել փոփոխություն կատարել նրա կաբինետի քաղաքականության մեջ։ Այս բողոքի ցույցերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ հանրային դժգոհությունը շարունակվող պատերազմի և օկուպացված տարածքներում մարդկային կորուստների նկատմամբ աճում է։