Գազայում սովից մահացածների թիվը հասել է 387-ի
Սեպտեմբեր 07, 2025 17:39 Asia/Tehran
Pars Today - Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարելով այդ տարածքում սովի տարածման պատճառով պաղեստինցիների մահացության աճի մասին, ասաց. «Պաղեստինյան ընտանիքները չեն կարողանում սնունդ ապահովել իրենց երեխաների համար»:
Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ ևս հինգ պաղեստինցի, այդ թվում՝ երեք երեխա, մահացել են սաստիկ սովից։
Այս հաղորդագրության համաձայն՝ Գազայում սովի պատճառով պաղեստինցի նահատակների ընդհանուր թիվը հասել է 387-ի, այդ թվում՝ 138 երեխաներ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակը նաև զգուշացրել է Գազա քաղաքում սովի տարածման և առաջիկա շաբաթներում Գազայի հատվածի կենտրոնական շրջաններ տարածվելու վտանգի մասին: