ԻԻՀ և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i236884-ԻԻՀ_և_Կատարի_ԱԳ_նախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
Կատարի ԱԳ նախարար և վարչապետի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից այդ երկրի դեմ իրականացված հարձակումը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ և Կատարի քաղաքացիներ։ Աբբաս Արաղչին Իրանի համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Կատարին։
(last modified 2025-09-11T08:04:51+00:00 )
Սեպտեմբեր 11, 2025 11:34 Asia/Tehran
  • ԻԻՀ և Կատարի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Կատարի ԱԳ նախարար և վարչապետի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ ԱԳ նախարարը խստորեն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի կողմից այդ երկրի դեմ իրականացված հարձակումը, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են մի խումբ պաղեստինցիներ և Կատարի քաղաքացիներ։ Աբբաս Արաղչին Իրանի համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Կատարին։

Iran Press-ի փոխանցմամբ՝ Կատարի ԱԳ նախարար և վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, Արաղչին Սիոնիստական ռեժիմի կողմից Կատարի դեմ ռազմական ագրեսիան անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և հիմքերի ակնհայտ խախտում և ընդգծել է տարածաշրջանային երկրների և միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների անհրաժեշտությունը՝   ռեժիմին պատասխանատվության ենթարկելու միջազգային չափանիշների շարունակական և կոպիտ խախտումների համար։

Անդրադառնալով օկուպացված Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի կողմից շարունակվող ցեղասպանությանը, Լիբանանի, Սիրիայի և Եմենի դեմ բազմիցս իրականացված ագրեսիաներին և ահաբեկչական գործողություններին, Իրանի դեմ ուղղված հանցավոր հարձակումներին և այժմ նաև Կատարի դեմ ռազմական ագրեսիային, Արաղչին նշել է, որ ռեժիմը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության իրական և անմիջական սպառնալիքն է  և ընդգծել, որ անհրաժեշտ է միասնական ջանքերով վերջ դնել այդ գորոծղություններին,  այդ թվում՝ խզելով Իսրայելի ռեժիմի հետ ցանկացած տնտեսական և դիվանագիտական հարաբերություններ։

Մոհամմեդ բին Աբդուլ ալ-Թանին, գնահատելով Իրանի կողմից ամենաբարձր մակարդակներում հնչող համերաշխության և աջակցության ուղերձները, ընդգծել է իսլամական և տարածաշրջանային երկրների միջև զգոնության և տեսական ու գործնական միասնության անհրաժեշտությունը՝ Սիոնիստական ռեժիմի հանցավոր և օրինախախտ վարքագծից բխող վտանգների վերաբերյալ և հայտարարել, որ Կատարի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի ազգային անվտանգությունը սիոնիստական ռեժիմի ագրեսիայից պաշտպանելու համար։