Ի՞նչ ծրագիր է հետապնդում Նեթանյահուն՝ օգտագործելով «հրեական-քրիստոնեական քաղաքակրթություն» անվանումը
-
Ի՞նչ ծրագիր է հետապնդում Նեթանյահուն՝ օգտագործելով «հրեական-քրիստոնեական քաղաքակրթություն» անվանումը
Pars Today - Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որն ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմում է իսլամական երկրների դեմ՝ Արևմուտքը պաշտպանելու համար, արձագանքելով Չարլի Քըրքի սպանությանը, նրան անվանել է հրեա-քրիստոնեական քաղաքակրթության պաշտպան։
Նեթանյահուն բազմիցս օգտագործել է «հրեա-քրիստոնեական քաղաքակրթություն» անվանումը: Սույն թվականի ապրիլին նա պնդում էր, որ Իրանի կառավարությունը թիրախավորում է հրեա-քրիստոնեական քաղաքակրթությունը: Վերջերս, երբ եվրոպական երկրների կողմից Իսրայելի նկատմամբ քննադատությունը մեծացավ Գազայում շարունակվող ցեղասպանության պատճառով, Նեթանյահուն հայտարարեց, որ ինքը պայքարում է արևմտյան երկրների անունից, և որ այդ երկրները քննադատելու փոխարեն պետք է աջակցեն Իսրայելին: Իսրայելի վարչապետը այժմ Չարլի Քըրքին, որը Դոնալդ Թրամփի լուրջ կողմնակիցն էր, և սպանվել է, անվանում է հրեա-քրիստոնեական քաղաքակրթության պաշտպան:
Կարևոր հարցն այն է, թե ինչու է Նեթանյահուն փորձում շահագործել հրեա-քրիստոնեական քաղաքակրթության անվանումը։ Որո՞նք են Իսրայելի վարչապետի նպատակները։
Նեթանյահուի ամենակարևոր նպատակը հրեա-քրիստոնեական քաղաքակրթության անվանումը օգտագործելիս իսլամական երկրների դեմ պատերազմը և նույնիսկ Գազայում ցեղասպանությունն արդարացնելն է։ Նեթանյահուի կաբինետի որոշ անդամներ, այդ թվում՝ ներքին անվտանգության նախարար՝ Իտամար Բեն-Գվիրը, ինչպես նաև Քնեսեթի որոշ ներկայացուցիչներ, կարծում են, որ Գազայի, Լիբանանի, Եմենի, Իրաքի և Իրանի դեմ պատերազմը քաղաքակրթական պատերազմ է և արմատներ ունի կրոնի մեջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն նույնպես պնդել է, որ Իսրայելը քաղաքակրթական և կրոնական պատերազմ է մղում Իրանի դեմ։ Այս պնդումները նպատակ ունեն թուլացնել ներկայիս պատերազմների քաղաքական և անվտանգության ասպեկտները և դրանք վերածել կրոնական և քաղաքակրթական պատերազմի։
Նեթանյահուի կողմից հրեա-քրիստոնեական քաղաքակրթության անվանման շահագործման մեկ այլ նպատակն է ԱՄՆ իշխանության կառուցվածքում ավետարանչականների աջակցությունը ստանալ։ Ավետարանչական քրիստոնյաները նույնպես կարծում են, որ Իսրայելի ներկայիս պատերազմները կրոնական և քաղաքակրթական պատերազմներ են, այլ ոչ թե քաղաքական։ Հետևաբար, նրանք ընդգծում են այդ պատերազմներում Թել Ավիվին ամուր և լայն աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը ։
Այնպիսի մարդիկ, ինչպիսին է 10 միլիոն անդամ ունեցող«Միավորված քրիստոնյաներ հանուն Իսրայելի» խմբի հիմնադիր և նախագահ՝ Ջոն Հեյգին նշում են. «Դու չես կարող ասել, որ ես հավատում եմ Աստվածաշունչը, բայց ես չեմ աջակցում Իսրայելին և հրեա ժողովրդին»։ Փաստորեն, ստեղծվել է կապ ծայրահեղական հրեաների և ծայրահեղական քրիստոնյաների միջև, և Նեթանյահուն նաև փորձում է օգտագործել այս կապը իր քաղաքական և անվտանգության նպատակների համար։
Կարևոր կետն այն է, որ ներկայիս պատերազմները և Գազայում աննախադեպ ցեղասպանությունը քաղաքակիրթ ներկայացնելու համար Բենիամին Նեթանյահուի, ծայրահեղական հրեաների և ծայրահեղական քրիստոնյաների ջանքերն այն դեպքում են գործադրվում, երբ հուդայականության և քրիստոնեության մարգարեներ՝ Մովսեսն ու Հիսուսը եթե այսօր ներկա լինեին, նրանք կլինեին Նեթանյահուի և Իսրայելի մանկասպան ռեժիմի դեմ ամենամեծ պայքարողները ու չէին հավանություն տա ցեղասպանությանը։
Օգտագործելով հրեա-քրիստոնեական քաղաքակրթության անվանումը՝ Նեթանյահուն և նրա կողմնակիցները փորձում են արդարացնել ցեղասպանության հանցագործությունը և ազատվել աննախադեպ համաշխարհային ճնշումների բեռից, մասնավորապես՝ համաշխարհային հասարակական կարծիքի ճնշումներից, բայց հուդայականության և քրիստոնեության իսկական հետևորդները աստվածային կրոնների էությունը ցանկացած անմարդկային վարքագծից զերծ են համարում։ Այդ իսկ պատճառով նրանք ոչ միայն չեն ողջունել Նեթանյահուի և նրա կողմնակիցների քաղաքակրթական պնդումները, հատկապես ամերիկյան իշխանության կառուցվածքում, այլև ձևավորվում և ամրապնդվում է մանկասպան սիոնիստական ռեժիմի նկատմամբ զզվանքի և ատելության համաշխարհային ալիք։