Պաղեստինցի գերիներն Իսրայելի բանտերում խոշտանգվում են
Սեպտեմբեր 15, 2025 08:02 Asia/Tehran
Գերիների և ազատ արձակված գերիների հարցերով խորհուրդը և Պաղեստինի գերիների ասոցիացիան հայտարարել են. «Իսրայելի բանտերում հազարավոր պաղեստինցի բանտարկյալների և կալանավորների խոշտանգումները հասել են պատերազմի մեկնարկից հետո աննախադեպ մակարդակի»։
Հայտարարության մեջ ասված է․ «Խոշտանգվում են անխտիր բոլոր գերիները։ Այս խոշտանգումները գերազանցում են միջազգային իրավունքում և սովորույթում ընդունված հասկացությունները, և օկուպանտները անընդհատ հորինում են նոր մեթոդներ և գործիքներ՝ 24 ժամ շարունակ բանտարկյալներին խոշտանգելու համար»։