Շեյխ Նաիմ Ղասեմ. Իսրայելը գտնվում է փլուզման և անկման եզրին 
https://parstoday.ir/hy/news/west_asia-i237130-Շեյխ_Նաիմ_Ղասեմ._Իսրայելը_գտնվում_է_փլուզման_և_անկման_եզրին
Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը, Իսրայելի կողմից կազմակերպված փեյջերների պայթյունի տարելիցի կապակցությամբ ասել է. «Իսրայելի ռեժիմը փլուզվելու է»։
(last modified 2025-09-18T14:41:00+00:00 )
Սեպտեմբեր 18, 2025 15:41 Asia/Tehran
  • Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմ
    Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Շեյխ Նաիմ Ղասեմ

Լիբանանի «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը, Իսրայելի կողմից կազմակերպված փեյջերների պայթյունի տարելիցի կապակցությամբ ասել է. «Իսրայելի ռեժիմը փլուզվելու է»։

 

Նաիմ Ղասեմն ասել է. «Հանցագործ և օկուպանտ Իսրայելը կորխանվելու է»: 
Pars Today-ի փոխանցմամբ՝ դիմելով փեյջերի միջադեպից վիրավորվածներին, նա ասել է. «Դուք բուժում եք ձեր վերքերը և կհաղթահարեք դրանք։ Դուք հաջողությամբ հաղթահարել եք այս փորձությունը և ապաքինվում եք: Դուք քայլում եք ձեր ճանապարհով՝ պատկերացումից դուրս  գտնվող խորաթափանցությամբ»։
Իսրայելը կործանվելու է
Շեյխ Նաիմ Ղասեմն ասել է. «Թշնամին ձգտում էր  վերջ դնել մարտում ձեր դերին, բայց դուք շարունակում եք ձեր դերը։ Շարունակեք ձեր ճանապարհը, քանի որ հաշվի առնելով վիրավորումը, ձեր արածի արժեքը մեծ է։ Շարունակեք Դիմադրության առաջնորդ Հասան Նասրալլահի ճանապարհը։ Դուք ամենամեծ Դիմադրությունն եք, և իմացեք, որ Իսրայելը կընկնի, քանի որ  ագրեսոր է, հանցագործ և օկուպանտ, և հաղթանակը ձերն է»։ 
Նաիմ Ղասեմը հավելել է. «Դուք՝ վիրավոր ռահվիրաներդ, տեսլականն եք, հույսի բանալին, հավերժական կյանքի սերը և կյանքի լույսը, ուսուցիչները  և ճանապարհի ուղեցույցները»։