ԱՄՆ-ի վետոն կանաչ լույս է Գազայում ցեղասպանության համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i237178-ԱՄՆ_ի_վետոն_կանաչ_լույս_է_Գազայում_ցեղասպանության_համար
Խստորեն քննադատելով ԱՄՆ-ի կողմից Գազայում հրադադարի բանաձևի վրա վետո դնելու քայլը, Amnesty International-ը հայտարարել է, որ դա նշանակում է հավանություն Իսրայելի հանցագործություններին։
(last modified 2025-09-20T06:22:54+00:00 )
Սեպտեմբեր 20, 2025 09:52 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի վետոն կանաչ լույս է Գազայում ցեղասպանության համար

Խստորեն քննադատելով ԱՄՆ-ի կողմից Գազայում հրադադարի բանաձևի վրա վետո դնելու քայլը, Amnesty International-ը հայտարարել է, որ դա նշանակում է հավանություն Իսրայելի հանցագործություններին։

Նշելով, որ ԱՄՆ-ի այդ քայլը վկայում է Իսրայելի ռեժիմի հանցագործությունների շարունակությանն աջակցության մասին, ակզմակերպությունը հավելել է. «Մարդասիրական աղետը կանխելու համար իր ազդեցությունն օգտագործելու փոխարեն, Միացյալ Նահանգները կրկին չարաշահել է իր վետոյի իրավունքը և նպաստել Իսրայելի կողմից ցեղասպանության իրականացմանը»։

Վետոյի հետևանքները կործանարար կլինեն Գազայի ժողովրդի համար, որտեղ Իսրայելի հարձակումների պատճառով, հարյուր հազարավոր մարդիկ հայտնվել են վտանգավոր տարածքներում և որտեղ ռեժիմն իրականացրել է ցեղասպանություն։

Amnesty International-ը խստորեն քննադատել է Վաշինգտոնին՝ նշելով. «Իր մահացու անտարբերությամբ ԱՄՆ-ն միայնակ կանգնել է միջազգային հանրության դիմաց ու խրախուսում է Իսրայելին շարունակել իր ցեղասպանությունը։ Արարք, որը պատմությունը երբեք չի ների»: