Մաարիվ․ Համասը շարունակում է մնալ ուժեղ, և մարտնչում է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i237208-Մաարիվ_Համասը_շարունակում_է_մնալ_ուժեղ_և_մարտնչում_է
Pars Today -Սիոնիստական ​​թերթը խոստովանելով Իսրայելի բանակի անարդյունավետությունը Գազայում, գրել է. «Իսրայելական բանակը հողին հավասարեցրեց Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը և երկու անգամ վերահսկողություն հաստատեց քաղաքի նկատմամբ, բայց պաղեստինյան «Համաս» շարժումը շարունակում է մարտնչել այնտեղ»:
(last modified 2025-09-20T14:39:41+00:00 )
Սեպտեմբեր 20, 2025 18:09 Asia/Tehran
  • Մաարիվ․  Համասը շարունակում է մնալ  ուժեղ,  և  մարտնչում է
    Մաարիվ․ Համասը շարունակում է մնալ ուժեղ, և մարտնչում է

Pars Today -Սիոնիստական ​​թերթը խոստովանելով Իսրայելի բանակի անարդյունավետությունը Գազայում, գրել է. «Իսրայելական բանակը հողին հավասարեցրեց Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը և երկու անգամ վերահսկողություն հաստատեց քաղաքի նկատմամբ, բայց պաղեստինյան «Համաս» շարժումը շարունակում է մարտնչել այնտեղ»:

Սիոնիստական ​​«Մաարիվ» թերթի ռազմական թղթակից Ավի Աշկենազին թերթում տպագրված իր ռեպորտաժում նշել է.-«Ռաֆահը երկու անգամ անցել է իսրայելական բանակի վերահսկողության տակ, և շենքերը հողին են հավասարեցվել, սակայն պարզ է դարձել, որ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) անդամները շարունակում են մարտնչել իսրայելական բանակի դեմ»:

Համասը կպայքարի մինչև վերջին զենքը և չի հանձնվի

Սիոնիստ լրագրողը շարունակել է. Ռաֆահն ինչպես Գազայի մյուս հատվածները, ևս մեկ անգամ ապացուցում է, որ Համասը չի պարտվի մինչև վերջին մարդը, վերջին զենքը և վերջին ռումբը։

Ընդգծելով, որ Համասը պարզապես փոխել է իր պայքարի ​​ոճը և այս պատերազմը վերածել է պարտիզանական պատերազմի զինված բանակի դեմ և փորձում է հարվածել նրա թույլ կողմերին, Ավի Աշկենազին գրել է.-Հետևաբար, Համասի հանձնվելու մասին իսրայելցի քաղաքական գործիչների կողմից օգտագործվող հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան դատարկ խոսակցություն։

Սիոնիստական ​​լրատվական աղբյուրներն ավելի վաղ իրենց հաղորդումներում ընդունել են, որ Իսրայելի ռեժիմի քաղաքական և ռազմական առաջնորդների միջև եղած տարաձայնությունները մեծապես ստվերել են ռեժիմի ռազմավարությունը Գազայի դեմ պատերազմում և անորոշ են դարձրել նրա ապագան։

Իսրայելի ռեժիմի  լրատվամիջոցները նաև հաղորդում են ռեժիմի քաղաքական և ռազմական ղեկավարության միջև աճող լարվածության մասին Գազայի պատերազմի ռազմավարության շուրջ՝ Գազա քաղաքը գրավելու օգուտների և ռազմական գործողությունների ապագայի շուրջ անհամաձայնությունների ֆոնին։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմի սկսվելուց և «Ալ-Աքսա փոթորիկ» աննախադեպ գործողությունից ի վեր, որը անակնկալ կերպով իրականացվեց պաղեստինյան դիմադրության ուժերի կողմից, սիոնիստական ռեժիմի բանակը բախվել է մի շարք ծանր և մեծածախս հարվածների։ Հարվածներ, որոնք խորը հետևանքներ են թողել սիոնիստական ռեժիմի բանակի վրա՝ թե՛ դաշտային, թե՛ հոգեբանական և թե՛ ռազմավարական մակարդակներում։

Պատերազմի առաջին օրերին տասնյակ սիոնիստներ սպանվեցին և հարյուրավորներ գերի ընկան. մի իրադարձություն, որը, շատ դիտորդների կարծիքով, համարվում է օկուպացիոն ռեժիմի ամենաաննախադեպ հետախուզական և անվտանգության ձախողումը նրա հիմնադրումից ի վեր։

Այնուհետև, Իսրայելի ռեժիմի բանակի կողմից սիոնիստ գերիներին ազատելու և դիմադրությանը դիմակայելու համար ձեռնարկված լայնածավալ ցամաքային հարձակումների և գործողությունների ընթացքում, պաղեստինյան դիմադրությունը ծանր կորուստներ պատճառեց սիոնիստական ​​ռազմական ստորաբաժանումներին՝ անկանոն մարտավարությամբ, բարդ թունելների օգտագործմամբ, ճշգրիտ դարանակալումներով և պլանավորված պայթյուններով։

Պաղեստինյան դիմադրությունը նաև հաջողությամբ ոչնչացրեց կամ ավար վերցրեց սիոնիստական ​​բանակի տասնյակ Մերկավա տանկեր, զրահափոխադրիչներ, անօդաչու թռչող սարքեր և առաջադեմ հետախուզական համակարգեր։

Շատ դիտորդներ այժմ համոզված են, որ պաղեստինյան դիմադրությունը, չնայած բոլոր ծախսերին, կարողացել է փոխել մարտի հավասարումները և սիոնիստական ռեժիմի բանակին  ներքաշել է  մաշողական ու մեծածախս պատերազմի մեջ, որում օկուպանտների համար հաղթանակի հստակ հեռանկար չկա։