Արյդյոք Իսրայելում տեղի կունենա՞ այն ինչ եղավ Հարավաֆրիկյան հանրապետությունում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i237216-Արյդյոք_Իսրայելում_տեղի_կունենա_այն_ինչ_եղավ_Հարավաֆրիկյան_հանրապետությունում
Օրերս, «Արդյոք Իսրայելին սպառնո՞ւմ է «հարավաֆրիկյան պահը»» հոդվածում, BBC-ն անդրադարձել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցածն Իսրայելում կրկնվելու հավանականությանը։
(last modified 2025-09-21T06:42:42+00:00 )
Սեպտեմբեր 21, 2025 10:12 Asia/Tehran
  • Արյդյոք Իսրայելում տեղի կունենա՞ այն ինչ եղավ Հարավաֆրիկյան հանրապետությունում

Օրերս, «Արդյոք Իսրայելին սպառնո՞ւմ է «հարավաֆրիկյան պահը»» հոդվածում, BBC-ն անդրադարձել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում տեղի ունեցածն Իսրայելում կրկնվելու հավանականությանը։

Գազայում պատերազմի շարունակվելուն զուգահեռ, Իսրայելը շարունակում է մեկուսանալ   միջազգային ասպարեզում: Pars Today-ի փոխանցմամբ՝ փորձագետները հարցնում են, թե արդյոք Իսրայելն ապրո՞ւմ է «հարավաֆրիկյան պահ», երբ քաղաքական, տնտեսական, մշակութային և սպորտային պատժամիջոցները ծնկի են բերել ապարտհեյդի ռեժիմը: Իսրայելի նախկին վարչապետներ Էհուդ Բարաքը և Էհուդ Օլմերտը զգուշացրել են, որ Նեթանյահուն Իսրայելը վերածել է համաշխարհային մասշտաբով մոլեռանդ ռեժիմի:

Իրավական և դիվանագիտական ճնշում 
Միջազգային քրեական դատարանի կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդերի արձակումից հետո, նրա միջազգային ուղևորությունները խիստ սահմանափակվել են: 
Միևնույն ժամանակ, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Կանադան և Ավստրալիան, հայտարարել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մտադրության մասին: Արաբական աշխարհում նույնպես զայրույթ է առաջացել Իսրայելի կողմից Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա հարձակումը։ Դոհայում հանդիպումներ են անցկացվել՝ հարձակմանը  համատեղ արձագանքելու համար:
Պատժամիջոցներ և տնտեսական միջոցառումներ 
Բելգիա. Արևմտյան ափի անօրինական բնակավայրերից ներմուծման արգելք, իսրայելական ընկերությունների հետ համագործակցության սահմանափակումներ և ծայրահեղական նախարարների նկատմամբ պատժամիջոցներ։
- Իսպանիա. Ոչ պաշտոնական զենքի էմբարգոն վերածել օրենքի, արգելել պատերազմական հանցագործությունների մեջ ներգրավված անձանց մուտքը Իսպանիայի տարածք և արգելք ռեժիմի համար  զենք տեղափոխող նավերի համար։
- Նորվեգիա. Աշխարհի ամենամեծ ներդրումային հիմնադրամը (2 տրիլիոն դոլար) դուրս է եկել իսրայելական ընկերություններից։
- ԵՄ. Ծայրահեղ աջակողմյան նախարարներին բոյկոտելու և Իսրայելի հետ առևտրային համաձայնագրի մի մասը կասեցնելու ծրագրեր: Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Գազայում տեղի ունեցած իրադարձությունները ցնցել են «աշխարհի խիղճը»:
Մշակութային և սպորտային պատժամիջոցներ
 Եվրատեսիլ. Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան սպառնացել են դուրս գալ երաժշտական մրցույթից, եթե Իսրայելը մասնակցի 2026 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթին։ - 
Կինո և արվեստ. Ավելի քան 4000 արտիստներ, այդ թվում՝ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Էմմա Սթոունը և Խավիեր Բարդեմը, կոչ են արել բոյկոտել իսրայելական փառատոները և կինոընկերությունները։
- Սպորտ. «Վուելտա Իսպանիա» հեծանվային մրցավազքը բազմիցս ընդհատվել է Պաղեստինի կողմնակիցների բողոքի ցույցերի պատճառով, իսկ մրցաշարի  փակման արարողությունը չեղարկվել է: 
Իսրայելցի շախմատիստները նույնպես ստիպված են եղել հրաժարվել մրցումներից:
Նախկին դիվանագետների մտահոգությունները
 Գերմանիայում Իսրայելի նախկին դեսպան Ջերեմի Իսախարոֆն ասել է, որ Իսրայելի միջազգային հեղինակությունը լրջորեն թուլացել է, սակայն համաշխարհային մասշտաբով իրականացվող որոշ գործողություններ ազդում են բոլոր իսրայելցիների վրա  և կարող են հակառակ արդյունք տալ։ 
Հարավային Աֆրիկայում Իսրայելի նախկին դեսպան Իլան Բարուխն ասել է, որ ճնշումն ու պատժամիջոցները անհրաժեշտ են, և որ սա միակ միջոցն է Իսրայելին ստիպելու փոխել իր քաղաքականությունը։ 
Ապագան ցույց կտա, թե արդյոք այս ճնշումները կարո՞ղ են  Իսրայելն ստիպել կառոցվածքային փոփոխություններ կատարել իր քաղաքականության մեջ, ինչպես դա արեց Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Սակայն մեկ բան հստակ է. Իսրայելը այլևս չի կարող պարզապես պահպանել իր նախկին դիրքը միջազգային ասպարեզում, եթե չփոխի իր ուղղությունը։