Ի՞նչ աշխարհաքաղաքական նպատակներ է հետապնդում Իսրայելը՝ կարգավորելով հարաբերությունները Սիրիայի հետ
-
Մոհամմեդ ալ-Ջոլանի և Բենիամին Նեթանյահու
Pars Today – Բաշար ալ-Ասադի կառավարության անկումից և Մոհամմադ ալ-Ջոլանիի թույլ ու կախյալ կաբինետի իշխանության գալուց ինը ամիս անց, լուրեր են տարածվել Սիրիայի և սիոնիստական ռեժիմի միջև անվտանգության համաձայնագրի հնարավորության մասին։ Այս զարգացումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Թել Ավիվը վերջին ամիսներին բազմիցս հարձակվել է Սիրիայի տաարծքի վրա և թուլացրել այդ երկրի պաշտպանական ենթակառուցվածքները։
Այս գործընթացում Իսրայելի հիմնական նպատակներն են՝
1-Արաբական աշխարհի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերականգնում․ Թել Ավիվը փորձում է Դամասկոսի միջոցով լրացնել արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման երկարամյա դադարը և վերականգնել իր դիրքերը տարածաշրջանում։
2-Տարածաշրջանային հավասարումներն իր օգտին փոխել. Սիրիայում իշխանության բացից օգտվելով, Իսրայելը ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը և ներկայանալ որպես «երբեք չմեկուսացվող»։
3-Դիմադրության առանցքի թուլացում. Հիմնական նպատակներից մեկը Սիրիայում Իրանի և Հեզբոլլահի դերի և դիմադրության նկատմամբ ժողովրդական աջակցության նվազեցումն է։
4-Գոլանի օկուպացիայի ամրապնդում. Թել Ավիվը ցանկանում է Գոլանի բարձունքների նկատմամբ իր ինքնիշխանությունը պարտադրել Սիրիայի նոր կառավարությանը և այն դարձնել «անքննարկելի»։
Ընդհանուր առմամբ, Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորումը Իսրայելի համար միջոց է կայունացնելու իր աշխարհաքաղաքական դիրքը, նվազեցնելու սահմանային սպառնալիքները և շահագործելու Սիրիայում առկա փխրուն պայմանները։