Սիոնիստական ռեժիմի ուժերի կողմից Ջուլանիի կառավարության զինվորների մերկացումը  և Դամասկոսի լռությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i237620-Սիոնիստական_ռեժիմի_ուժերի_կողմից_Ջուլանիի_կառավարության_զինվորների_մերկացումը_և_Դամասկոսի_լռությունը
Pars Today- Լրատվամիջոցները հաղորդել են, որ Սիրիայի Դարաա քաղաքի արվարձանում սիոնիստական ռեժիմի բանակի կողմից Ջուլանիի կառավարությանը կապված մի շարք ուժեր ձերբակալվել , այնուհետև զինաթափվել ու մերկացվել են։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հոկտեմբեր 01, 2025 12:08 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի ուժերի կողմից Ջուլանիի կառավարության զինվորների մերկացումը  և Դամասկոսի լռությունը

Pars Today- Լրատվամիջոցները հաղորդել են, որ Սիրիայի Դարաա քաղաքի արվարձանում սիոնիստական ռեժիմի բանակի կողմից Ջուլանիի կառավարությանը կապված մի շարք ուժեր ձերբակալվել , այնուհետև զինաթափվել ու մերկացվել են։

Վերջին օրերին Սիրիայի մի շարք արաբական լրատվամիջոցներ և տեղական լրատվական ցանցեր հաղորդել են սիոնիստական ռեժիմի բանակի կողմից Սիրիայում Ջուլանիի կառավարությանը կապված անվտանգության ուժերի ձերբակալության մասին։

Այս հաղորդման համաձայն,Սիրիայի հարավային Դարաա քաղաքի  արվարձանում Իսրայելի կողմից  օկուպացված տարածքի հետ բաժանարար գծի մոտ, սիոնիստական ռեժիմի բանակայինները Ջուլանիի կառավարությանը կապված անվտանգության ուժերին ձերբակալել, այնուհետև զինաթափելուց հետո զինվորական համազգեստը հանել են նրանց հագից  ու մերկացրել նրանց։

Սիրիական լրատվամիջոցները գրել են, որ այս հաղորդումներն ուղեկցվել են Սիրիայում Ջուլանիի կառավարության լիակատար լռությամբ։