Սումուդ գլոբալ նավատորմի ակտիվիստները պահվում են Սիոնիստական ռեժիմի ամենադաժան բանտում
Հոկտեմբեր 04, 2025 14:00 Asia/Tehran
Պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող ակումբը (Ալ-Ասիր) հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը «Սումուդ» գլոբալ նավատորմի ակտիվիստներին, որոնք մեկնել էին Գազայի պաշարումը ճեղքելու, պահում է անապատային «Նեգևի» բանտում, որը նրա ամենադաժան բանտերից մեկն է։
Գերիների ակումբի տվյալներով՝ Նեգևի բանտը պաղեստինցի գերիների իրավունքների հարյուրավոր խախտման դեպքերի վայր է, և նրանցից մի քանիսը նահատակվել են խոշտանգումների հետևանքով։ Վերջին 48 ժամվա ընթացքում սիոնիստական ռեժիմի ռազմածովային ուժերը միջազգային ջրերում գրավել են «Սումուդ» նավատորմի 42 նավ և ձերբակալել հարյուրավոր միջազգային ակտիվիստների։