Կարճ լուրեր Արևմտյան Ասիայից - Եմենի հրթիռային հարձակումը օկուպացված տարածքների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i237776-Կարճ_լուրեր_Արևմտյան_Ասիայից_Եմենի_հրթիռային_հարձակումը_օկուպացված_տարածքների_դեմ
Pars Today – Իսրայելական ռեժիմի բանակը հայտնել է Եմենից օկուպացված տարածքների ուղղությամբ հրթիռի արձակման մասին: Սիոնիստական աղբյուրները հայտնել են, որ օկուպացված Պաղեստինի կենտրոնական շրջաններում լսվել են մի քանի պայթյուններ, և որ Բեն Գուրիոն օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: Մինչ օրս հարձակման հետևանքով հնարավոր զոհերի մասին հաղորդագրություններ չեն հրապարակվել:
(last modified 2025-10-05T13:53:37+00:00 )
Հոկտեմբեր 05, 2025 17:23 Asia/Tehran
  • Կարճ լուրեր Արևմտյան Ասիայից - Եմենի հրթիռային հարձակումը օկուպացված տարածքների դեմ

Pars Today – Իսրայելական ռեժիմի բանակը հայտնել է Եմենից օկուպացված տարածքների ուղղությամբ հրթիռի արձակման մասին: Սիոնիստական աղբյուրները հայտնել են, որ օկուպացված Պաղեստինի կենտրոնական շրջաններում լսվել են մի քանի պայթյուններ, և որ Բեն Գուրիոն օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: Մինչ օրս հարձակման հետևանքով հնարավոր զոհերի մասին հաղորդագրություններ չեն հրապարակվել:

 

Համասի պայմանական համաձայնությունը հրադադարին

Համասի ներկայացուցիչը Թեհրանում հայտարարել է, որ շարժման համաձայնությունը հրադադարին պայմանավորված է Գազայից օտարերկրյա ուժերի դուրսբերմամբ, մարդասիրական օգնությունների  ժամանմամբ և այս տարածքում վերակառուցման մեկնարկով:

 

Բեն-Գվիրը սպառնացել է, որ  հրաժարական է տալու կաբինետից

Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը սպառնացել է հրաժարական տալ Բենյամին Նեթանյահուի կաբինետից, եթե Համասը գոյատևի՝ Թրամփի ծրագրի համաձայն գերիների փոխանակումից հետո:

 

Խալիլ ալ-Հայայի առաջին հրապարակային ելույթը

Համասի բանակցային թիմի ղեկավար Խալիլ ալ-Հայան բարձր է գնահատել է Գազայի ժողովրդի դիմադրությունն ու համբերությունը՝ Իսրայելի կողմից Կատարի վրա հարձակումից հետո իր առաջին ելույթում:

 

Իսրայելի նոր ագրեսիան Սիրիայի դեմ

Տեղական աղբյուրները հայտնել են Կոնեյտրա նահանգի Սուայսե գյուղ Սիոնիստական բանակի չորս զրահապատ մեքենաներ մուտք գործելու մասին ։

 

Ցույցեր Նեթանյահուի դեմ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները Գազայում պատերազմի շարունակման վերաբերյալ կրկին փողոցներ են դուրս բերել հազարավոր իսրայելցի վերաբնակիչների, ովքեր բողոքելով այդ հայտարարությունների դեմ՝ կոչ են արել նրան հնարավորինս շուտ համաձայնագիր կնքել Համասի հետ՝ գերիների փոխանակման վերաբերյալ։