Ի՞նչ է որոշվել Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրում
Իսրայելի և Պաղեստինցիների միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագրի կարևոր կետերը ամփոփ կարելի է ներկայացնել հետևյալ կերպ․
20 կենդանի իսրայելցի գերիների ազատ արձակում՝ 2000 պաղեստինցի բանտարկյալների դիմաց, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված 250 բանտարկյալները, մինչև երկուշաբթի,
Միջնորդների և Միացյալ Նահանգների կողմից երաշխավորում՝ վստահություն ապահովելու պատերազմի դադարեցման համար,
Ապրանքների մուտքը հինգ անցակետերով (օրական 400 բեռնատարներով)՝ հանձնելով դրա կառավարումը պաղեստինցիներին,
Իսրայելական ուժերի դուրսբերումը Գազայի բոլոր բնակելի շրջաններից, բացառությամբ Ֆիլադելֆիայի միջանցքը և Ռաֆահը։
Աշխարհը ուշադիր հետևում է համաձայնագրի այս փուլին՝ սպասելով տեսնելու, որ արդյո՞ք բանակցությունների հաջորդ փուլում Իսրայելը կրկին կխախտի հրադադարը, ինչպես նախկինում, երբ 42-օրյա հրադադարից հետո կրկին վերսկսեց ռազմական գործողությունները։