Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i237988-Իսրայելը_հրաժարվում_է_ազատ_արձակել_պաղեստինցի_ամենահայտնի_առաջնորդին
Պաղեստինի ամենահայտնի առաջնորդ Մարվան Բարղութին ներառված չէ բանտարկյալների թվում, որոնց Իսրայելը մտադիր է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների դիմաց՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության շրջանակում: 
(last modified 2025-10-12T06:08:55+00:00 )
Հոկտեմբեր 12, 2025 09:38 Asia/Tehran
  • Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին

Պաղեստինի ամենահայտնի առաջնորդ Մարվան Բարղութին ներառված չէ բանտարկյալների թվում, որոնց Իսրայելը մտադիր է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների դիմաց՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության շրջանակում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Associated Press-ը:

Իսրայելը նաև մերժել է ազատ արձակել այլ բարձրաստիճան բանտարկյալների, որոնց ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ը վաղուց էր պահանջում:

Նշվում է, որ դեռ պարզ չէ՝ Իսրայելի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մոտ 250 բանտարկյալների ցուցակը վերջնակա՞ն է, թե՞ ոչ:  

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուկը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հայտնել է, որ իրենք պնդում են Բարղութիի և այլ բարձրաստիճան անձանց ազատ արձակումը: Այս հարցով միջնորդների հետ բանակցություններ են ընթանում:  

https://armenpress.am/hy/article/1231901