Իսրայելցի փորձագետ. մեր տվյալներն Իրանի ձեռքում են
Սիոնիստական ռեժիմի ինտերնետային մոնիթորինգի ամենակարևոր ընկերություններից մեկի ավագ փորձագետը խոստովանել է, որ Իրանը տիրապետում է յուրաքանչյուր իսրայելցու անձնական տեղեկատվությանը։
Check Point-ի տեղեկատվական բաժնի տնօրեն Սերգեյ Շուկովիչը Ma'ariv փոդքասթի հետ հարցազրույցում ասել է. «Ես կարող եմ վստահորեն ասել, որ այսօր Իրանն ունի յուրաքանչյուր իսրայելցու անձնական տեղեկատվությունը»։
Հղում անելով Tasnim-ին Pars Today-ը հայտնում է, որ ըստ եբրայալեզու լրատվամիջոցի՝ երբ իրանական սպառնալիքի անունը հնչում է, իսրայելցիների մեծ մասը մտածում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մասին (որոնք 12 օրվա ընթացքում մահացու հարվածներ են հասցրել սիոնիստներին), բայց ըստ Check Point-ի կիբերանվտանգության բաժնի տնօրեն Սերգեյ Շուկովիչի՝ իրական պատերազմը տեղի է ունենում կիբեր միջավայրում։
Ma'ariv-ը գրում է, որ ըստ փորձագետի՝ իրանցիները ստացել են յուրաքանչյուր իսրայելցու անձնական տեղեկատվությունը, և որ նույնիսկ եբրայերեն լեզուն այլևս չի կարող խոչընդոտ լինել ռեժիմին աջակցելու համար, քանի որ արհեստական բանականությունը փոխել է խաղի բոլոր կանոնները։
Փորձագետն ով ավելի քան 9 տարի աշխատել է Իսրայելի 8200 կիբերլրտեսության ստորաբաժանումում և մի քանի տարբեր կիբերանվտանգության ընկերություններում աշխատելուց հետո տեղափոխվել է Check Point, ասել է, որ իրանցիները 2015 թվականից ի վեր արագացրել են իրենց առաջընթացը կիբեր ոլորտում։
Նա ընդգծել է, որ մի քանի տարի առաջ իրանցիների կողմից սկսված և պատերազմի սկսվելուց հետո իրենց գագաթնակետին հասած գործողությունների արդյունքում յուրաքանչյուր իսրայելցու անձնական տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեներից մինչև բջջային հեռախոսահամարներ, հասցեներ, անուն, ազգանուններ և հնարավոր է՝ ընտանեկան կապեր և նույնիսկ գաղտնաբառեր, հայտնվել են իրանցիների տրամադության տակ և որոշ դեպքերում նաև նույնիսկ գնումների նախընտրությունները։