Ուսամա Համդան. ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կմնան Գազայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i238040-Ուսամա_Համդան._ՀԱՄԱՍ_ի_առաջնորդները_կմնան_Գազայում
ՀԱՄԱՍ-ի ավագ ղեկավարը հայտարարել է, որ շարժման առաջնորդները չեն լքի Գազան և շնորհակալություն հայտնել Իրանին և Դիմադրության առանցքին՝ աջակցության համար։ Նա նշել է, որ թշնամին չի կարող վերադառնալ պատերազմի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2025 07:16 Asia/Tehran
  • Ուսամա Համդան. ՀԱՄԱՍ-ի առաջնորդները կմնան Գազայում

ՀԱՄԱՍ-ի ավագ ղեկավարը հայտարարել է, որ շարժման առաջնորդները չեն լքի Գազան և շնորհակալություն հայտնել Իրանին և Դիմադրության առանցքին՝ աջակցության համար։ Նա նշել է, որ թշնամին չի կարող վերադառնալ պատերազմի։

Ուսամա Համդանը, «Ալ-Մանար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Դիմադրության զենքերը չեն հանձնվի մինչև ազատության ձեռքբերումը և դրանից հետո կմնան պաշտպանության համար։ Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից ոչ մեկը չի լքի Գազան, և նույնիսկ նրանցից մի քանիսի վերադարձը հարցը քննարկվում է։ Անդրադառնալով օկուպանտների և միջազգային երաշխիքների նկատմամբ լիակատար անվստահությանը, Համդանն ասել է, որ երկու տարվա ագրեսիայից հետո թշնամին չի կարողացել ոչնչացնել Դիմադրությունը և այժմ  ի վիճակի չէ վերսկսել պատերազմը։