Սիոնիստական ռեժիմը սպառնացել է վերսկսել պատերազմը Գազայի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i238120-Սիոնիստական_ռեժիմը_սպառնացել_է_վերսկսել_պատերազմը_Գազայի_դեմ
Թեև ՀԱՄԱՍ-ը պահպանել է Գազայի հրադադարի կետերը և վերադարձրել սիոնիստ գերիներին, իսրայելի պատերազմի նախարարն ասել է. «Եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել համաձայնագիրը, մենք կվերսկսենք պատերազմը՝ համաձայնեցնելով այն Միացյալ Նահանգների հետ»։
(last modified 2025-10-16T07:54:28+00:00 )
Հոկտեմբեր 16, 2025 11:24 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը սպառնացել է վերսկսել պատերազմը Գազայի դեմ

Թեև ՀԱՄԱՍ-ը պահպանել է Գազայի հրադադարի կետերը և վերադարձրել սիոնիստ գերիներին, իսրայելի պատերազմի նախարարն ասել է. «Եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի կատարել համաձայնագիրը, մենք կվերսկսենք պատերազմը՝ համաձայնեցնելով այն Միացյալ Նահանգների հետ»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է. «Ես հրամայել եմ բանակին պատրաստել համապարփակ ռազմական ծրագիր՝ ՀԱՄԱՍ-ին պարտադրելու հանձնվել, եթե պատերազմը վերսկսվի»։

Կացը նշել է․ «Մենք կհամագործակցենք ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ուժերի հետ՝ Գազայի թունելները ոչնչացնելու համար, մինչև Գազան ազատվի զենքից և երաշխավորվի, որ այն որևէ սպառնալիք չի ներկայացնում Իսրայելի համար»։

Թեև ՀԱՄԱՍ-ը կատարել է Գազայի հրադադարի բոլոր դրույթները և վերադարձրել  սիոնիստ գերիներին, Իսրայելի պաշտպանության նախարարն ասել է. «ՀԱՄԱՍ-ը պետք է վերադարձնի բոլոր սպանված գերիների մարմինները և ոչնչացնի իր զենքերը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, որ եթե ՀԱՄԱՍ-ը հրաժարվի պահպանել հրադադարի համաձայնագիրը, սիոնիստական ուժերը կարող են վերսկսել հարձակումները։

Չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված կարճ հարցազրույցում Թրամփը ասել է. «Այն, ինչ կատարվում է ՀԱՄԱՍ-ի հետ, այս հարցը արագ կլուծվի»։

ՀԱՄԱՍ-ին հետպատերազմյան իրավիճակից հանելու վերաբերյալ Սիոնիստ և ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները հնչում են այն ժամանակ, երբ Գազայում հրադադարի համաձայնագրից հետո շատ փորձագետներ և վերլուծաբաններ նշում են, որ  սիոնիստական ռեժիմը չի հասել Դիմադրությանը ոչնչացնելու և Գազան զինաթափելու իր նպատակին։

Մեծ թվով սիոնիստ վերլուծաբաններ, անդրադառնալով ռեժիմի կողմից Գազայում երկու տարի շարունակված պատերազմում իր նպատակներին հասնելու անհաջողությանը, նշում են, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է գոյատևել և ունի ուժ, բացի այդ պաղեստինցիների շրջանում վայելում է ժողովրդականություն։

Սիոնիստ փորձագետ Օրիտ Պերլոֆն ասել է. «ՀԱՄԱՍ-ին այլընտրանք չկա, և Գազայի ժողովուրդը աջակցում է այս շարժմանը»։

Ռեժիմի ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտող Օրիտ Պերլոֆը, Գազայում դիմադրության լիակատար գերիշխանության վերաբերյալ ասել է․ «Ներկայումս ՀԱՄԱՍ-ն իր հզորության գագաթնակետին է և ի վիճակի է  վերացնել Իսրայելի կողմից ստեղծված բոլոր այլընտրանքները»։

Ընդգծելով, որ Համասին այլընտրանք չկա, նա հավելել է. «ՀԱՄԱՍ-ը վերականգնում է Հյուսիսային Գազայի վերահսկողությունը, և այս գոտու ժողովուրդը աջակցում է ՀԱՄԱՍ-ի գործողություններին»։

Ռեժիմի շատ պաշտոնյաներ և փորձագետներ բացահայտորեն խոստովանում են, որ այն պարտվել է  Դիմադրությանը։

Քնեսեթի անդամ Ամիթ Հալավին նույնպես ասել է. «Մենք պարտվել ենք ՀԱՄԱՍ-ին։ Շարժումը ողջ ուժով ցուցադրում է իր ուժը Գազայում։ Մենք երկու տարի խաբեցինք ինքներս մեզ, բայց չհաղթեցինք, և հիմա Գազայի վերահսկողությունը ՀԱՄԱՍ-ի ձեռքում է»։