Չնայած լարվածությանն Իսրայելի Քնեսեթը հաստատել է Արևմտյան ափի անեքսիայի մասին օրինագիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i238370-Չնայած_լարվածությանն_Իսրայելի_Քնեսեթը_հաստատել_է_Արևմտյան_ափի_անեքսիայի_մասին_օրինագիծը
Գազայի հատվածում խաղաղություն հաստատելու ջանքերի ֆոնին, ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ, Քնեսեթը հաստատել է Արևմտյան ափի անեքսիայի մասին օրինագիծը։ 
(last modified 2025-10-23T12:22:03+00:00 )
Հոկտեմբեր 23, 2025 15:52 Asia/Tehran
  • Չնայած լարվածությանն Իսրայելի Քնեսեթը հաստատել է Արևմտյան ափի անեքսիայի մասին օրինագիծը

Գազայի հատվածում խաղաղություն հաստատելու ջանքերի ֆոնին, ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ, Քնեսեթը հաստատել է Արևմտյան ափի անեքսիայի մասին օրինագիծը։ 

IRNA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ օկուպացված տարածքներ կատարած այցի ժամանակ, Քնեսեթը, առաջին ընթերցմամբ, 25 կողմ և 24 դեմ ձայներով, հաստատել է Արևմտյան ափի անեքսիայի մասին օրինագիծը։
Օրինագիծն ընդունվել է մի իրավիճակում, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտահոգված է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ճգնաժամի սրմամբ՝ Արևմտյան ափը վերահսկելու ցանկացած գործողության նկատմամբ Վաշինգտոնի ընդդիմության պատճառով։
Քմեսեթի կողմից Արևմտյան ափը անեքսիայի մասին որոշումը կայացվել է այն իրավիճակում, երբ  ԱՄՆ աջակցությամբ հաստատված փխրուն հրադադարի ֆոնին, Նեթանյահուի կաբինետի դիսկուրսի կայունացմումը հարցականի տակ է։ 
 Այս քվեարկությունը դարձել է Վաշինգտոնի հետ հարաբերություններում հավասարակշռությունը պահպանելու և իշխող կոալիցիայի աջակողմյան դաշինքի ճնշումները կառավարելու փորձություն։