Նեթանյահուն հրամայել է վերսկսել հարձակումները Գազայի վրա
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ռաֆայում իսրայելցի զինվորի սպանության պատրվակով, հրամայել է լայնածավալ հարձակումներ սկսել Գազայի հատվածում։ Արդյունքում խախտվել է հրադադարը և զոհվել են տասնյակ պաղեստինցիներ։
Ռեժիմի վարչապետի գրասենյակը երեքշաբթի երեկոյան հայտարարել է Գազայի հատվածի վրա անհապաղ «ուժեղ հարձակումների» հրամանի մասին: Հիվանդանոցային աղբյուրները հայտարարել են, որ գոտու տարբեր հատվածների ռմբակոծության հետևանքով զոհվել է 63 պաղեստինցի, այդ թվում՝ 24 երեխա, և ավելի քան 50-ը վիրավորվել է։
Սիոնիստական ռեժիմը 125 անգամ խախտել է հրադադարը
Գազայի կառավարության տեղեկատվական գրասենյակը հայտարարել է, որ հրադադարի սկզբից ի վեր Սիոնիստական ռեժիմը այն խախտել է 125 անգամ, որի արդյունքում զոհվել է 94 և վիրավորվել 344 պաղեստինցի: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 14-ից մինչ օրս զոհերի ընդհանուր թիվը կազմել է 68,531 նահատակ և ավելի քան 170,000 վիրավոր։
ՀԱՄԱՍ-ը որպես պատասխան հայտարարել է, որ գինվորի մարմնի հանձնման գործողությունը  դադարեցվել է 
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ղասամ բրիգադները», հայտարարել են, որ սիոնիստ բանտարկյալի մարմինը հայտնաբերվել է Գազայի թունելում, սակայն դրա հանձնումը դադարեցվել է թշնամու կողմից հրադադարի խախտման պատճառով: ՀԱՄԱՍ-ը շեշտել է, որ շարունակական հարձակումները կխոչընդոտեն մարմինների որոնումներին: