Ինչպե՞ս է Իսրայելը հայտնվել աշխարհի գիտական քարտեզից հեռացվելու եզրին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i238656-Ինչպե_ս_է_Իսրայելը_հայտնվել_աշխարհի_գիտական_քարտեզից_հեռացվելու_եզրին
Եբրայալեզու «Հաարեց» թերթը գրել, որ Սիոնիստական ռեժիմի բարձրագույն կրթության կառուցվածքում աննախադեպ ճգնաժամ է տիրում, որը, մասնագետների կարծիքով, կարող է հանգեցնել աշխարհի գիտական քարտեզից ռեժիմի հեռացվելուն։
(last modified 2025-10-31T07:04:46+00:00 )
Հոկտեմբեր 31, 2025 10:34 Asia/Tehran
  • Ինչպե՞ս է Իսրայելը հայտնվել աշխարհի գիտական քարտեզից հեռացվելու եզրին

Եբրայալեզու «Հաարեց» թերթը գրել, որ Սիոնիստական ռեժիմի բարձրագույն կրթության կառուցվածքում աննախադեպ ճգնաժամ է տիրում, որը, մասնագետների կարծիքով, կարող է հանգեցնել աշխարհի գիտական քարտեզից ռեժիմի հեռացվելուն։

Pars Today-ի փոխանցմամբ՝ թերթը գրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում իսրայելական գիտական կառույցների  և հետազոտողների դեմ գրանցվել է գիտական պատժամիջոցների ավելի քան հազար դեպք, որը 2023 թվականի համեմատ երեք անգամ շատ է: Պատժամիջոցները ներառում են միջազգային համալսարանների հետ համագործակցության դադարեցում, հրավերների չեղարկում, համատեղ նախագծերից հետազոտողների հեռացում և հեղինակավոր ամսագրերի կողմից նրանց գիտական հոդվածների մերժում:

Թաքնված պատժամիջոցներ և լուռ վնաս

«Հաարեցը« գրում է. «Հակյաիրսայելական պատժամիջոցների նոր ձև է տարածվել, որը կոչվում է «թաքնված պատժամիջոցներ»: Այս պատժամիջոցների դեպքում պաշտոնական հայտարարություն չի արվում, բայց իսրայելցի հետազոտողները հեռացվում են համաշխարհային գիտական շրջանակից: Ակադեմիական աղբյուրների համաձայն՝ այս պատժամիջոցների իրական ծավալը շատ ավելի մեծ է, քան գրանցված դեպքերը, և ամենամեծ վնասը հասցվում է երիտասարդ իսրայելցի հետազոտողներին, որոնց գիտական ապագան վտանգված է:

Արևմուտքի հետ գիտական հարաբերությունների փլուզում

Թերթը գրել է. «Ավելի քան 40 միջազգային համալսարաններ խզել են  համագործակցությունը Իսրայելի ակադեմիական հաստատությունների հետ: Նման քայլի են գնացել հիմնականում   ակադեմիական խորհուրդներն ինչը լրջորեն ցնցել է սիոնիստական ռեժիմի գիտական կառուցվածքը, մինչև այն աստիճան, որ համալսարանական պաշտոնյաները զգուշացրել են, որ այդ հարաբերությունների վերականգնումը կարող է տևել առնվազն մեկ տասնամյակ:

Արևելքով փոխարինելու փորձեր

Թերթը գրել է․ «Ի պատասխան այդ պատժամիջոցների՝ Իսրայելի համալսարանները սկսել են բանակցություններ վարել Արևելյան Եվրոպայի և Արևելյան Ասիայի ակադեմիական կենտրոնների հետ»։

Ներքին նախազգուշացումներ և քաղաքական լռություն

«Հաարեցը» գրել է որ Իսրայելի համալսարանների առաջատար պրոֆեսորները  իրավիճակը բնութագրել են որպես ռեժիմի «բարձրագույն կրթության պատմության ամենավտանգավոր շրջանը», և քննադատել են Իսրայելի կաբինետի լռությունը Գազայի պատերազմի քաղաքական և գիտական հետևանքների առջև և զգուշացրել, որ այս միտման շարունակությունը կհանգեցնի հետազոտողների հարկադիր միգրացիայի։

Թերթը հավելել է, որ Բեն-Գուրիոնի համալսարանի ռեկտոր Դանիել Հայմովիչը հայտարարել է, որ եվրոպական գիտական ցանց Իսրայելի վերադարձի համար անհգրաժեշտ են տասը տարվա շարունակական ջանքեր, իսկ մեկ այլ իսրայելցի ակադեմիական գործիչ Դեյվիդ Հարելը ընդգծել է, որ պատժամիջոցների թաքնված բնույթը խոչընդոտում է վնասի ճշգրիտ գնահատմանը և կազդի Իսրայելի հետազոտական բյուջեի վրա առաջիկա տարիներին։

Վերջում հոդվածագիրը նշում է, որ Սիոնիստական ռեժիմի գիտական ճգնաժամը արտացոլում է դրա աճող մեկուսացումը ակադեմիական աշխարհում, և մինչ ռեժիմի քաղաքական պաշտոնյաները պնդում են, որ պատժամիջոցները անարդյունավետ են, գիտական համայնքը կանխատեսում է, որ եթե այս միտումը շարունակվի, Իսրայելը կարող է տարիներով անհետանալ աշխարհի գիտական քարտեզից։