Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակումը Գազայում հարսանիքի վրա
Իր վերջին հանցագործության մեջ, Իսրայելի բանակը երկուշաբթի երեկոյան անօդաչու թռչող սարքի միջոցով թիրախավորել է Գազա քաղաքի դպրոցում տեղի ունեցող հարսանեկան արարողությունը։
Ավիահարվածի հետևանքով վիրավորվել են մի քանի մարդ, այդ թվում՝ երեք երեխա, և հաշվի առնելով վիրավորներից մի քանիսի ֆիզիկական ծանր վիճակը, հավանաբար մեծ թվով զոհեր են լինելու։
Հիվանդանոցային աղբյուրները հայտարարել են, որ օկուպացիոն ռեժիմի կողմից հասցված ավիահարվածից հետո մի շարք պաղեստինցիներ, այդ թվում՝ մի քանի երեխաներ, վիրավորվել են և տեղափոխվել Գազա քաղաքի Ալ-Մոմադանի հիվանդանոց։
Հարձակումը զայրույթի և դատապարտման ալիք է առաջացրել պաղեստինցիների շրջանում, որոնք կոչ են արել միջազգային հանրությանը միջամտել՝ օկուպացիոն ռեժիմի այս դաժան հարձակումները դադարեցնելու համար։
Վերջին օրերին Գազա քաղաքում օկուպացիոն ռեժիմի կողմից ավիահարվածների աճ է գրանցվել, որոնց հետևանքով Գազայի բնակիչների շրջանում կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ։