Իրանի դեմ պատերազմից հետո Իսրայելում անվտանգությունը շքեղ ապրանք է հարուստների համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i238904-Իրանի_դեմ_պատերազմից_հետո_Իսրայելում_անվտանգությունը_շքեղ_ապրանք_է_հարուստների_համար
Իրանի դեմ պատերազմն Իսրայելի անշարժ գույքի շուկայում նոր իրավիճակ ստեղծեց։ Ապաստարաններն ու անվանգ սենյակները այժմ վաճառվում են ինչպես ոսկի, իսկ անվտանգությունը դարձել է  հարուստ խավի ամենաշքեղ ունեցվածքը։ Իսրայելի և Իրանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ օկուպացված տարածքներում երևացին աննախադեպ տեսարաններ։
(last modified 2025-11-06T12:36:53+00:00 )
Նոյեմբեր 06, 2025 16:06 Asia/Tehran
  • Իրանի դեմ պատերազմից հետո Իսրայելում անվտանգությունը շքեղ ապրանք է հարուստների համար
    Իրանի դեմ պատերազմից հետո Իսրայելում անվտանգությունը շքեղ ապրանք է հարուստների համար

Իրանի դեմ պատերազմն Իսրայելի անշարժ գույքի շուկայում նոր իրավիճակ ստեղծեց։ Ապաստարաններն ու անվանգ սենյակները այժմ վաճառվում են ինչպես ոսկի, իսկ անվտանգությունը դարձել է  հարուստ խավի ամենաշքեղ ունեցվածքը։ Իսրայելի և Իրանի միջև վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ օկուպացված տարածքներում երևացին աննախադեպ տեսարաններ։

Հղում անելով Fars լրատվական գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի հարձակումների հետևանքով օկուպացված տարածքներում ավերվել են շենքեր և միլիոնավոր մարդիկ փախել են ապաստարաններ, որտեղ տեղ չկար բոլորի համար։ Եբրայական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի դեմ պատերազմի ժամանակ շատ ապաստարաններ փակվել են․ մի մասը՝ ռասայական խտրականության, որոշները՝ իշխանությունների անփութության պատճառով, ։
Եվ հիմա, նոր պատերազմի կանխատեսման պայմաններում, Բենյամին Նեթանյահուի կառավարությունը մշակում և ստանդարտացնում է բնակարաններում «անվտանգ սենյակները»՝ դրանց համար նոր ֆինանսական միջոցներ հատկացնելով: Սակայն կարևոր հարցը մնում է այն, թե արդյոք կարո՞ղ են բետոնն ու պողպատը ստեղծել կայուն անվտանգության զգացում անընդհատ սպառնալիքի տակ գտնվող ռեժիմում: Կամ արդյոք դրանք չե՞ն դառնա ոսկեզօծ վանդակներ, որոնք կբարձրացնեն կյանքի արժեքը և կխորացնեն անհավասարությունը՝ առանց վերացնելու հրթիռներից և անվտանգության ազդանշաններից մշտական վախը:
Պատերազմների և հրթիռային սպառնալիքների աճին զուգահեռ, հատկապես Գազայի պատերազմից և Իրանի բախումներից հետո, անվտանգ սենյակները կրկին ուշադրության կենտրոնում են հայտնվել և նույնիսկ դարձել են «ընտանեկան անվտանգության» խորհրդանիշ։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2026 թվականի վերջին իսրայելական տների միայն 56 տոկոսն է ունենալու նման սենյակ, և դրանք լինելու են հիմնականում հրեական և հարուստ թաղամասերում և ոչ թե հին կամ արաբական բնակավայրերում։ Սակայն ավելի կարևոր է, որ անվտանգությունը հանրային իրավունքից վերածվել է գնվող ապրանքի։

Անշարժ գույքի շուկան՝ հրթիռների ստվերում
Անվտանգ սենյակի առկայությունն այսօր Իսրայելում բնակարանների գների հիմնական որոշիչն է։ Նման սենյակ ունեցող տները վաճառվում են 20-30 տոկոսով ավելի թանկ։ Վարձակալության շուկայում նույնպես փոփոխություններ են տեղի ունեցել։ Օրինակ՝ Երուսաղեմում անվտանգ սենյակով բնակարանի ամսական վարձավճարը կազմում է մոտ 8000 շեկել, մինչդեռ նմանատիպ բնակարանն առանց այդ սենյակի, արժե մոտ 5000 շեկել: Անվտանգ  սենյակների ավելացումը շինարարության արժեքը մեծացնում է մոտ 12-15%-ով:
Նման սենյակ ունեցող բնակարանների պահանջարկը կրկնապատկվեց Թել Ավիվի և Հայֆայի վրա զանգվածային հրթիռային հարձակումից հետո: Արդյունքում, «տան անվտանգությունը» դարձել է շահութաբեր արդյունաբերություն, որը ոմանք անվանում են «վախի առևտուր»:
Նոր ծախսեր, հին վախեր 
Իրանի հետ պատերազմից հետո Իսրայելի խորհրդարանը հաստատեց անվտանգ սենյակների չափերի մեծացման և դրանցում զուգարանների տեղադրման մասին օրենք,   որպեսզի դրանք հնարավոր լինի օգտագործել ավելի երկար ժամանակով: Այս սենյակների նոր սերնդի այլ առանձնահատկություններն են՝ անխոցելի դռները, հաստ պատերը և պողպատե լյուկերը: Սակայն յուրաքանչյուր փոփոխություն մեծացնում է շինարարության ծախսերը և միջին ու  ցածր խավերին զրկում այդ հնարավորությունից:
Չնայած վերը նշված միջոցառումներին, ամռանն իրանական հարձակումները ցույց տվեցին, որ համակարգն ունի իր սահմանները։ Եբրայական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հարձակման ժամանակ սպանվել է 24 իսրայելցի, որոնցից մի քանիսը գտնվում էին  անվտանգ սենյակներում: Սա նշանակում է, որ պողպատը և բետոնը բացարձակ երաշխիքներ չեն:
Ի վերջո, Վերջնական արդյունքում «անվտանգություն» չի նշանակում առանձին օդափոխությամբ սենյակ կամ բետոնե պատ: Անվտանգությունը արդարադատության մեկ այլ անվանում է: Սակայն պաղեստինցիները՝ այս հողի սկզբնական սեփականատերերը, ավելի լավ գիտեն ճշմարտությունը. վախի և անապահովության պատասխանը ավելի շատ ապաստարաններ կառուցելը չէ, այլ պաշարման և օկուպացիայի ավարտը: