Էմիրությունները և ուժի խաղը թեժ ավազների վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i238948-Էմիրությունները_և_ուժի_խաղը_թեժ_ավազների_վրա
Եթե դուք խաղացել եք «Clash of Clans» խաղը, ապա թերևս ծանոթ եք անվերջ մրցակցության զգացողությանը՝ ավելի մեծ ամրոցներ կառուցելու, ռեսուրսներ հավաքելու և ուրիշների տարածքների վրա հարձակվելու համար: Հիմա պատկերացրեք իրական աշխարհում կան  կառավարիչներ, որոնք նույն տրամաբանությունն են կիրառում իրենց քաղաքականության մեջ. թանկարժեք մրցակցություն արաբական աշխարհում գերիշխանության համար։
(last modified 2025-11-07T14:07:31+00:00 )
Նոյեմբեր 07, 2025 17:37 Asia/Tehran
  • Էմիրությունները և ուժի խաղը թեժ ավազների վրա

Եթե դուք խաղացել եք «Clash of Clans» խաղը, ապա թերևս ծանոթ եք անվերջ մրցակցության զգացողությանը՝ ավելի մեծ ամրոցներ կառուցելու, ռեսուրսներ հավաքելու և ուրիշների տարածքների վրա հարձակվելու համար: Հիմա պատկերացրեք իրական աշխարհում կան  կառավարիչներ, որոնք նույն տրամաբանությունն են կիրառում իրենց քաղաքականության մեջ. թանկարժեք մրցակցություն արաբական աշխարհում գերիշխանության համար։

Եկեք այսօր հայցք նետենք ԱՄԷ-ի ակտիվություններին Արևմտյան Ասիայի տարածաշրջանում: Փոքր երկիր՝ ընդամենը մեկուկես միլիոն բնիկ բնակչությամբ և միլիոնավոր ներգաղթյալներով։ Այն փորձում է իրեն ներկայացնել որպես արաբական աշխարհի առաջնորդ։

Chatham House-ի 2020 թվականի զեկույցի համաձայն՝ Աբու Դաբին գերիշխանության համար մրցակցությունը համարում է զրոյական հանրագումարով խաղ, որտեղ կարող է լինել միայն մեկ հաղթող: Զեկույցը գտնում է, որ «Աբու Դաբիի համար վերջնական նպատակը այնքան կարևոր է, որ անտեսում է բոլոր ոչ ցանկալի հետևանքները: Կարևորը դրան հասնելն է, այլ ոչ թե հասնելու ճանապարը»։

Մրցակցելով Կատարի և նրա լրատվամիջոցի հետ՝ որպես «Մուսուլման եղբայրների» շարժման խորհրդանիշ, ԱՄԷ-ն որոշեց լինել գերիշխանության ձայնը: Եվ այս պատճառով այն փորձեց ներկայանալ որպես «տարածաշրջանի քաղաքական և ռազմական կենտրոն»՝ էմբարգոյի ենթարկելով Կատարին, անմիջականորեն մասնակցելով Եմենի պատերազմին, ստորագրելով Իբրահիմի համաձայնագիրը և Միացյալ Նահանգների հետ ռազմական ու անվտանգային համաձայնագրերը, և միայն 2025 թվականին Միացյալ Նահանգներից գնելով 30 միլիարդ դոլարի զենք։

Այս ազդեցության ծարավը տարածվեց նույնիսկ մինչև Աֆրիկա: Middle East Eye-ի և The Telegraph-ի հաղորդումների համաձայն, ԱՄԷ-ն միջնորդական պատերազմներ սկսեց Աֆրիկյան մայրցամաքում՝ ֆինանսավորելով այնտեղի գտնվող աշխարհազորայիններին, որպեսզի Կարմիր ծովում և Աֆրիկայի սրտում իր տնտեսական շահերի համար մեծ տարանցման հանգույց կառուցի։

Սակայն գործնականում այս հակամարտությունները հանգեցրին հազարավոր աֆրիկացի քաղաքացիական անձանց մահվան և ճանապարհ հարթեցին հանքային ռեսուրսները արևմտյան ընկերություններին փոխանցելու համար, նույն ընկերություններին, որոնք նաև զենք էին մատակարարում այս պատերազմների համար։

Օգտվելով Կոնգոյի անկայուն պայմաններից՝ ԱՄԷ-ն գնեց աշխարհի ամենամեծ անագի հանքը Բիսիում (Bisie): Ավստրալիայի «60Minutes»-ի հաղորդման և իտալական «IrpiMedia» թերթի տվյալներով՝ ԱՄԷ-ն դարձել է միջազգային մաֆիաների համար անվտանգ ապաստան, որոնք, չնայած հետախուզման մեջ լինելուն, ազատորեն ներդրումներ են կատարում Դուբայում՝ այն դարձնելով հանցավոր ֆինանսական ցանցերի և համաշխարհային տնտեսական շահերի կենտրոն։

Այսօր ԱՄԷ-ն ավելի շատ է նման «Clash of Clans» խաղի, քան երբևէ. այն արտաքուստ փառահեղ է ու զարգացած, բայց հիմնված է մրցակցության, պատերազմի, վերահսկողության ու վախի վրա։ Ու, թերևս, վերջնական հարցն այն է. Այն մրցակցության մեջ, որը պետք է արաբներին հզորացներ, ինչո՞ւ հարյուր հազարավոր արաբներ սպանվեցին, և դրա միակ հաղթողները Վաշինգտոնը, Թել Ավիվը և զենքի գործարաններն էին։