Գազան մասնատման եզրին է. քաղաքական փակուղի և քայքայման վտանգ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i239112-Գազան_մասնատման_եզրին_է._քաղաքական_փակուղի_և_քայքայման_վտանգ
Գազայի պատերազմը դադարեցնելու «Թրամփի ծրագրի» երկրորդ փուլի իրականացման դադարեցմանը զուգահեռ, գոտին հայտնվել է պաղեստինյան ուժերի և իսրայելական ռեժիմի միջև բաժանվելու եզրին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2025 06:25 Asia/Tehran
  • Գազան մասնատման եզրին է. քաղաքական փակուղի և քայքայման վտանգ

Գազայի պատերազմը դադարեցնելու «Թրամփի ծրագրի» երկրորդ փուլի իրականացման դադարեցմանը զուգահեռ, գոտին հայտնվել է պաղեստինյան ուժերի և իսրայելական ռեժիմի միջև բաժանվելու եզրին։

 «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ չնայած ծրագրի առաջին փուլը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին, և Գազայի կեսից ավելին, այդ թվում՝ Ռաֆահը և Գազա քաղաքի մի մասը, անցել է իսրայելական բանակի վերահսկողության տակ, երկրորդ փուլը, որը ներառում է զորքերի դուրսբերումը, անցումային կառավարության ձևավորումը և վերակառուցումը, քաղաքական փակուղում է հայտնվել։
Եվրոպական աղբյուրները նշում են, որ վերակառուցումը կսկսվի միայն Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Արդյունքում «դեղին գիծը»՝ նոր սահմանը, որտեղից իսրայելական բանակը նահանջել է, կարող է դառնալ մշտական։
Մյուս կողմից ՀԱՄԱՍ-ը դեմ է զինաթափմանը, իսկ Թել Ավիվը մերժում է Պաղեստինի վերադարձը, մի գործոն, որը խաթարել է քաղաքական համաձայնագրի հեռանկարը։
Մասնագետները զգուշացնում են, որ առանց Վաշինգտոնի ճնշման և իրական քաղաքական լուծման, Գազայի բաժանումնա նխուսափելի է, և անկախ պաղեստինյան պետության երազանքը կմնա ավելի անհասանելի, քան երբևէ։