Սիոնիստական ռեժիմը ոչնչացրել է Գազայում ցեղասպանության մասին բժշկական փաստաթղթերի արխիվը
Սիոնիստական ռեժիմը ոչնչացրել է Գազայի հիվանդանոցների բժշկական փաստաթղթերի մեծ մասը։
Գազայի բժշկական հաստատությունների վրա հարձակումների ժամանակ Սիոնիստական ռեժիմը ոչ միայն թիրախավորել է բժշկական ենթակառուցվածքները, այլև ոչնչացրել է այդ հիվանդանոցների բժշկական գրառումների մեծ մասը՝ քաղաքացիական անձանց դեմ իր հանցագործությունները թաքցնելու մպատակով։ Փաստաթղթեր, որոնք իրավական ապացույցներ էին և կարող էին օգտագործվել միջազգային դատարաններում՝ ռեժիմի ռազմական հանցագործությունները և ցեղասպանությունն ապացուցելու համար։
Պաղեստինցի բժիշկ Ահմեդ ալ-Խալիդին, ով Գազա քաղաքի «Աշ-Շիֆա» հիվանդանոցում հայտնաբերել է կիսով չափ այրված բժշկական փաստաթղթեր, ասել է. «Այս փաստաթղթերը պարունակում են վիրավորների և հիվանդների անունները, նրանց վիրահատությունների ամսաթվերը, ինչպես նաև նրանց անձնական տվյալները, այդ թվում՝ ռմբակոծությունների ժամանակ կյանքը կորցրածների անուններն ու ծննդյան ամսաթվերը։ Սրանք պարզապես թղթեր չեն, այլ Գազայի հիշողությունը»։
Ալ-Խալիդին հավելել է, որ նույնը պատահել է Գազա քաղաքի «Աշ-Նասր» մանկական հիվանդանոցի հետ, որը օկուպացիոն ռեժիմը ամբողջությամբ ոչնչացրել է 2024 թվականի սկզբին։