«Ջեյշ ալ-Իսլամը» կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. Հմեյմիմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i23944-Ջեյշ_ալ_Իսլամը_կրկին_խախտել_է_հրադադարի_ռեժիմը._Հմեյմիմ
Սիրիայում հրադադարի համակարգման ռուսական կենտրոնը վերջին 24 ժամվա ընթացքում սիրիական ընդդիմության «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման գրոհայինների կողմից հրադադարի խախտման 4 դեպք է արձանագրել՝ Դամասկոսի շրջանի Ջերաշ, Հարասթա և Ջոբար բնակավայրերում: Այս մասին հայտնում է arabic.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2016 09:00 Asia/Tehran
  • «Ջեյշ ալ-Իսլամը» կրկին խախտել է հրադադարի ռեժիմը. Հմեյմիմ

Սիրիայում հրադադարի համակարգման ռուսական կենտրոնը վերջին 24 ժամվա ընթացքում սիրիական ընդդիմության «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման գրոհայինների կողմից հրադադարի խախտման 4 դեպք է արձանագրել՝ Դամասկոսի շրջանի Ջերաշ, Հարասթա և Ջոբար բնակավայրերում: Այս մասին հայտնում է arabic.rt.com-ը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունն ընդհանուր առմամբ գործում է Սիրիայի Արաբական Հանրապետության մարզերի մեծ մասում»: Սիրիայում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը ենթակա Հմեյմիմ ավիաբազայի հաղորդագրության համաձայն «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալները կրկին հրթիռակոծել են Հալեպի Հանդարաթ բնակավայրը, Շեյխ Ալ-Մակսուդ և Խալիդիյա ավաններն ու Նայրաբ օդանավակայանը, հրետակոծել Իդլիբի և Լաթաքիայի մի շարք բնակելի տարածքներ: Հրադադարին միացել են սիրիական 166 բնակավայրեր ու գյուղեր, 61 զինվորական խմբավորումներ: Հիշեցնենք, որ Սիրիայում հրադադարի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել փետրվարի 27-ին: Այն չի վերաբերում ծայրահեղական «Իսլամական պետությանը» և «Ջաբհաթ ալ-Նուսրային», ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական ճանաչված այլ խմբավորումների:

Ankakh.com

29/6/2016