Հակասիոնիստական ցույցեր Նյու Յորքում
Սիոնիստների և նրանց հանցագործությունների նկատմամբ ատելության դեմ բողոքի ցույցերը տարածվել են ամբողջ աշխարհում, և հակասիոնիզմի ալիքը հասել է Նյու Յորք։ Ամերիկացիները ցույցեր են անցկացրել ի նշան բողոքի՝ Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության դեմ։
«Իսրայել Հայոմը» հայտնում է, որ հինգշաբթի երեկոյան Նյու Յորքում անցկացվել է մեծ հակասիոնիստական ցույց։ Մանհեթենի սինագոգի առջև տեղի ունեցած ցույցի մասնակիցները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ, ինչպիսիք են՝ «Մահ իսրայելական բանակին»։
Չնայած որոշ իսրայելական լրատվական աղբյուրներ պնդում են, որ ցույցի ընթացքում ետղի են ունեցել անկարգություններ, ԱՄՆ ոստիկանությունը ոչ մեկին չի ձերբակալել։ Սիոնիստները խորապես մտահոգված են, որ ԱՄՆ-ի սինագոգները կարող են դառնալ ռեժիմի և դրա հանցագործությունների դեմ բողոքի թիրախ։
Գազայում երկու տարի տևած հանցագործություններից և ցեղասպանությունից, ինչպես նաև սովը որպես զենք օգտագործելուց հետո ռեժիմի բանակը չի հասել իր նպատակներից որևէ մեկին։ Իսկ աշխարհում բողոքի մեծ ալիք է բարձրացել այդ հանցագործությունների դեմ։