Middle East Eye. Զոհերի վերադարձված մարմինները կրկնապատկում են պաղեստինյան ընտանիքների տառապանքը
-
Պաղեստինցի երիտասարդներ Գազայի հատվածի Դեյր էլ-Բալահում, Իսրայելի կողմից վերադարձված անհայտ զոհերի դիակների զանգվածային թաղման արարողության ժամանակ
Pars Today - Պաղեստինցի զոհերի մարմինների վերադարձը, սպասմանը վերջ դնելու փոխարեն, կրկնապատկել է պաղեստինյան ընտանիքների տառապանքըը և նրանք բախվել են խոշտանգումների սարսափելի տեսարանների։
Middle East Eye լրատվական գործակալությունը նոր հաղորդագրությամբ հայտարարել է, որ Իսրայելի կողմից մի շարք պաղեստինցիների մարմինների հանձնումը նրանց ընտանիքներին նոր ցնցման և վշտի մեջ է գցել նրանց։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ընտանիքները, որոնք հույս ունեին, որ իրենց սիրելիների մարմինները ստանալը վերջ կդնի անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ անպատասխան հարցերին, բախվել են խոշտանգումների և մարմինների խեղման սարսափելի տեսարանների. մի խնդիր, որը նրանց տառապանքը վերածել է կրկնակի տանջանքի։
Զոհերից մեկի եղբայր Ռամադանը պատմում է, որ իր եղբայր Ահմեդը անհետ կորել է պատերազմի առաջին օրը։ «Ահմեդի մարմինը այրվել էր, և նրա մարմնում վեց փամփուշտ կար։ Նրա ոտքի մատներից մեկը կտրված էր, իսկ կուրծքը վերևից ներքև պատռված էր», - ասում է նա։ Սա հանձնված մարմինների վիճակի միայն մեկ օրինակ է։
Մեկ այլ զոհի մայրը նույնպես ցնցող պատմություն է ներկայացրել. «Իմ որդու՝ Մահմուդի ձեռքերը կապված էին մեջքի ետևում, ինչպես նաև ոտքերը։ Շղթաների հետքերը նրա ոտքերի վրա փոսեր էին թողել։ Նա նահատակվել է կապված վիճակում։ Նրա ազդրին կային հրազենային վերքեր, իսկ կրծքին՝ փայտի կտորներ։ Նրա դեմքը ծանր վնասված էր, իսկ գանգը՝ կոտրված։ Նրա պարանոցի վրա նաև կային նշաններ, որոնք ցույց էին տալիս, որ նրան կախաղան էին հանել»։
Հաղորդման համաձայն, զոհերի մարմինների հանձնումը ոչ միայն չի պատասխանել պաղեստինյան ընտանիքների հարցերին, այլև ավելի է մեծացրել նրանց տառապանքը։