Իսրայելական և ամերիկյան զորքերը Սիրիայի հարավում և արևելքում
Շարունակելով Սիրիայի նկատմամբ ագրեսիան, Սիոնիստական ռեժիմի ուժերը կրկին ներխուժել են երկրի հարավ։
Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ որ իսրայելական ուժերի պարեկախումբը ներխուժել է Սիրիայի հարավում գտնվող Քունեյտրա գյուղական շրջանի Ալ-Սամդանիա և Ալ-Աջրաֆ տարածքները կապող ճանապարհ և տեղադրել է անցակետեր։
Նշվում է, որ այս միջոցառումն ուղեկցվել է տեղի բնակիչների տեղաշարժի սահմանափակումներով։ Տեղական աղբյուրները նաև հայտնել են, որ ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված «ԻԻԼՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի» կործանիչները թռել են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Էզ Զոր նահանգի արևմտյան գյուղական շրջանների վրայով։
SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օկուպանտ բանակը, դեկտեմբերի սկզբից, չորս հիմնական առանցքների ուղղությամբ, իրականացրել է 42 ցամաքային հարձակում և ագրեսիա։