Պաղեստինցի պաշտոնյա. Գազայի հատվածում 9000 նահատակների մարմինները դեռևս փլատակների տակ են
-
Գազայի օգնության և փրկարարական կազմակերպության խոսնակ Մահմուդ Բասալ
Pars Today - Գազայի օգնության և փրկարարական կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի բանակի հարձակումների հետևանքով փլատակների տակ կա 9000 նահատակի մարմին։
Գազայի օգնության և փրկարարական կազմակերպության խոսնակ Մահմուդ Բասալը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ փլատակների տակ թաղված նահատակների մարմինների դուրսբերումը այս պահին ամենաբարդ և դժվարին խնդիրներից մեկն է, և մոտ 9000 մարմին դեռևս մնացել է փլատակների տակ՝ ծանր տեխնիկայի խիստ պակասի պատճառով։
Մահմուդ Բասալն ընդգծելով Գազայում առկա հնարավորությունների սահմանափակությունը զգուշացրել է.-Եթե ներկայիս պայմանները շարունակվեն, նահատակների մարմինների դուրսբերման գործընթացը կշարունակվի շատ դանդաղ և կարող է նույնիսկ տևել երկար տարիներ։ Քանի որ Իսրայելի բանակը՝ չնայած հրադադարին շարունակում է իր հարձակումները Գազայի հատվածի վրա, տարածաշրջանում նահատակների թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է ավելի քան 71,391-ի։