Իսրայելում տնտեսական անկումը և սոցիալական ճգնաժամը բխում է պատերազմի թաքնված ծախսերից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i241366-Իսրայելում_տնտեսական_անկումը_և_սոցիալական_ճգնաժամը_բխում_է_պատերազմի_թաքնված_ծախսերից
Իսրայելում պաշտոնական հաղորդումները ցույց են տալիս, որ Գազայի հատվածի դեմ պատերազմի շարունակությունը ունեցել է ռազմական ոլորտից դուրս հետևանքներ և վերածվել է տնտեսական ու սոցիալական ճգնաժամի այս ռեժիմի ներսում․ տուժած զինվորականների թվի աճը, բարեկեցության համակարգի վրա ճնշումը և սոցիալական ապահովության ծախսերի թռիչքաձև աճը համարվում են այս իրավիճակի գլխավոր բնութագրերը։
(last modified 2026-01-10T09:46:50+00:00 )
Հունվար 10, 2026 13:16 Asia/Tehran
  • Իսրայելում տնտեսական անկումը և սոցիալական ճգնաժամը բխում է պատերազմի թաքնված ծախսերից

Իսրայելում պաշտոնական հաղորդումները ցույց են տալիս, որ Գազայի հատվածի դեմ պատերազմի շարունակությունը ունեցել է ռազմական ոլորտից դուրս հետևանքներ և վերածվել է տնտեսական ու սոցիալական ճգնաժամի այս ռեժիմի ներսում․ տուժած զինվորականների թվի աճը, բարեկեցության համակարգի վրա ճնշումը և սոցիալական ապահովության ծախսերի թռիչքաձև աճը համարվում են այս իրավիճակի գլխավոր բնութագրերը։

Հրապարակված տվյալների համաձայն, Իսրայելի բանակի վերականգնողական ծառայություններից օգտվող զինվորականների թիվը հասել է ավելի քան 132 հազարի, ինչը 2023թ․ հոկտեմբերիին պատերազմի մեկնարկի համեմատ զգալիորեն աճել է։ Այս աճը, բացի մարմնական վնասներից, վկայում է ռազմական ուժերում հոգեբանական վնասների աճի մասին, ինչը Իսրայելի առողջապահական ու աջակցության ծառայությունների համակարգի կարողությունները կանգնեցրել է լուրջ խնդիրների առջև։

ParsToday-ի փոխանցմամբ, The Taub Սոցիալական քաղաքականության կենտրոնը իր վերջին գնահատումներում զգուշացրել է, որ Իսրայելի Բարեկեցության նախարարությունը աննախադեպ ճնշման տակ է՝ պատերազմի սոցիալական հետևանքները կառավարելու համար, և 2024թ․ պետական բյուջեի ավելացումը հիմնականում ծախսվել է պատերազմի վնասների փոխհատուցման, և ոչ թե բաերեկեցության ծառայությունների զարգացման վրա։

The Taub կենտրոնը ընդգծել է,որ տուժածների թվի աճը և մարդկային ուժի, հատկապես սոցիալական օժանդակողների խիստ պակասը, վկայում է Իսրայելում տնտեսության և սոցիալական հյուսվածքի կառուցվածքային քայքայման մասին, գործընթաց, որը պատերազմի շարունակության դեպքում կարող է խորը ճգնաժամեր ստեղծել այս ռեժիմի համար։