Գերմանական Կարմիր խաչի նախագահը հայտնել է Գազայում դեղորայքի պակասի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i241370-Գերմանական_Կարմիր_խաչի_նախագահը_հայտնել_է_Գազայում_դեղորայքի_պակասի_մասին
Գերմանական Կարմիր խաչի նախագահ Հերման Գրոհեն տեղեկացրել է, որ ձմեռային ամիսները վատթարացրել են Գազայի հատվածում արդեն իսկ դժվարին իրավիճակը՝ հանգեցնելով առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակասի։
(last modified 2026-01-10T10:11:27+00:00 )
Հունվար 10, 2026 13:41 Asia/Tehran
  • Գերմանական Կարմիր խաչի նախագահը հայտնել է Գազայում դեղորայքի պակասի մասին

Գերմանական Կարմիր խաչի նախագահ Հերման Գրոհեն տեղեկացրել է, որ ձմեռային ամիսները վատթարացրել են Գազայի հատվածում արդեն իսկ դժվարին իրավիճակը՝ հանգեցնելով առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի և դեղորայքի սուր պակասի։

«Ձմեռային ամիսները, զուգորդված մատակարարման վատ իրավիճակի հետ, կործանարար են, հատկապես երեխաների, վիրավորների և տարեցների համար», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Գրոհեն ասել է Rheinische Post-ին։

Նա ընդգծել է, որ Գազան հիմնական անհրաժեշտության ապրանքների լուրջ պակաս ունի:

«Ամեն ինչ դեռևս պակասում է. բավարար սնունդ, դեղորայք, էլեկտրաէներգիա և ջուր», - նշել է գերմանական Կարմիր խաչի նախագահը։

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպությունը նույնպես կտրուկ քննադատության է ենթարկել Գազայում մատակարարման իրավիճակը: «Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը շարունակում է մնալ աղետալի», - թերթին ասել է «Բժիշկներ առանց սահմանների» գերմանական գրասենյակի տնօրեն Քրիստիան Կացերը: Նա բացատրել է, որ հիմնական խնդիրներից մեկը Գազայում բժշկական օգնության բացակայությունն է: