Գազայում ցրտի պատճառով մահացել է առնվազն 27 մարդ
Հունվար 11, 2026 06:47 Asia/Tehran
Գազայի հատվածի օգնության և փրկարարական կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ ծայրահեղ ցրտի և փլուզված շենքերի հետևանքով տարածաշրջանում մահացել է ավելի քան 27 մարդ։
«Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Մահմուդ Բասալը զգուշացրել է, որ եթե Գազայի հատվածում ծառայությունների լայնածավալ պակասի ճգնաժամը չլուծվի առաջիկա օրերին, զոհերի թիվը կաճի։
Բասալը հավելել է. «Ինը երեխա մահացել է ցրտի պատճառով, որոնցից վերջինը՝ այսօր առավոտյան։ Գազայի հատվածի քաղաքացիների առջև ծառացած բոլոր խնդիրները բարդ են»։