Թել Ավիվը մտահոգված է Իսրայելի դեմ ռազմական կոալիցիա ստեղծվելու կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i241720-Թել_Ավիվը_մտահոգված_է_Իսրայելի_դեմ_ռազմական_կոալիցիա_ստեղծվելու_կապակցությամբ
Pars Today - Եբրայերեն լեզվով թերթը հաղորդել է Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Սոմալիի միջև Թել Ավիվի դեմ ռազմական և անվտանգության կոալիցիա ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
(last modified 2026-01-19T15:04:15+00:00 )
Հունվար 19, 2026 16:56 Asia/Tehran
  • Թել Ավիվը մտահոգված է Իսրայելի դեմ ռազմական կոալիցիա ստեղծվելու կապակցությամբ

Pars Today - Եբրայերեն լեզվով թերթը հաղորդել է Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Սոմալիի միջև Թել Ավիվի դեմ ռազմական և անվտանգության կոալիցիա ստեղծելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Եբրայերեն լեզվով հրատարակվող «Մաարիվ» թերթը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը քայլեր են ձեռնարկել Սոմալիի մասնակցությամբ, Թել Ավիվի դեմ ռազմական և անվտանգության նոր կոալիցիա ստեղծելու ուղղությամբ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Սոմալիի նախագահ Հասան Շեյխ Մահմուդը մեկնում է Ռիադ՝ Կարմիր ծովում անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար:

Այս հաղորդագրության համաձայն, անցյալ տարվա սեպտեմբերին Եգիպտոսը առաջարկել էր ստեղծել տարածաշրջանային պաշտպանական ուժեր 1950 թվականի համատեղ պաշտպանության պայմանագրի շրջանակներում՝ արտաքին սպառնալիքների, մասնավորապես՝ Իսրայելի դեմ կոալիցիա կազմելու նպատակով։