Եմենի դիմադրությունը և ուժերի հավասարումների վերաիմաստավորումը Կարմիր ծովում
-
Էյլաթի նավահանգիստ
Կարմիր ծովում և օկուպացված տարածքներում Եմենի Դիմադրության ուժերի գործողությունների շարունակությունը աստիճանաբար բացահայտել է այս միջոցառումների արդյունավետության նոր չափանիշներ:
Գործողությունը սկսվել էր ի աջակցություն Գազայի ժողովրդի, սակայն դրա տնտեսական և ռազմավարական հետևանքներն այսօր լուրջ խնդրի են վերածվել Սիոնիստական ռեժիմի համարվ և փոխել են տարածաշրջանում ծովային ուժի հավասարումները: վվ
Սիոնիստական ԶԼՄ-ները հաղորդել են Էյլաթ նավահանգստի կրիտիկական վիճակի մասին։ Նավահանգիստ, որը չի գործում ավելի քան երկու տարի՝ եմենական շարունակվող գործողությունների պատճառով: Տասնյակ աշխատողների աշխատանքից ազատման և նավահանգստից կախված արդյունաբերությունների մեծ կորուստների մասին նախազգուշացումը վկայում է օկուպացված տարածքների հարավային առևտրային ուղիների խափանման հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի խորության մասին:
Այս խնդրին անդրադարձել են ռեժիմի հեռուստատեսության 14-րդ ալիքը և Calcalist թերթը։
Նշվում է, որ Եմենի գործողության ազդեցությունը չի սահմանափակվում միայն ռազմական չափանիշով, այլ նաև թիրախավորել է մատակարարման շղթան, տրանսպորտային ընկերությունները և իսրայելական ռեժիմի առևտրային հաշվեկշիռը: Խոշոր ծովային ընկերությունների շահույթի անկումը և աննախադեպ առևտրային դեֆիցիտի գրանցումը վկայում են ռեժիմի տնտեսության վրա կառուցվածքային ճնշման մասին։
Ընդհանուր առմամբ, Կարմիր ծովում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ եմենական Դիմադրության ուժերը կարողացել են սահմանափակ գնով արդյունավետ հարված հասցնել իսրայելական ռեժիմի տնտեսական և ծովային անվտանգությանը: Արդյունքում ոչ միայն բարելավել է Եմենի դիրքը տարածաշրջանային հավասարումներում, այլև ակնհայտ է դարձեել ուժերի հավասարակշռության փոփոխությունն աշխարհի ամենազգայուն ռազմավարական անցումներից մեկում: