Իսրայելցի փորձագետ. Իրանի հետախուզական ուժը հրթիռներից ավելի մեծ սպառնալիք է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i241948-Իսրայելցի_փորձագետ._Իրանի_հետախուզական_ուժը_հրթիռներից_ավելի_մեծ_սպառնալիք_է
Իսրայելի Channel 12 հեռուստաալիքի անվտանգության փորձագետը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի անվտանգության և սոցիալական կառույցների խորքն Իրանի ներթափանցումը և հետախուզական գերիշխանությունը ավելի լուրջ սպառնալիք է, քան երկրի հրթիռային ուժը:
(last modified 2026-02-09T14:58:15+00:00 )
Հունվար 25, 2026 10:36 Asia/Tehran
  • Իսրայելցի փորձագետ. Իրանի հետախուզական ուժը հրթիռներից ավելի մեծ սպառնալիք է

Իսրայելի Channel 12 հեռուստաալիքի անվտանգության փորձագետը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի անվտանգության և սոցիալական կառույցների խորքն Իրանի ներթափանցումը և հետախուզական գերիշխանությունը ավելի լուրջ սպառնալիք է, քան երկրի հրթիռային ուժը:

Նրա խոսքով, Իրանի կողմից Իսրայելի քաղաքացիների, կառույցների և ենթակառուցվածքների մասին տեղեկատվության մակարդակը «մտահոգիչ և անհանգստացնող» է և ներառում է որոշ անձանց  անուններ, լուսանկարներ, ընտանեկան կապեր և աշխատավայրեր. տեղեկատվություն, որը չի կարող հրապարակայնորեն հրապարակվել Իսրայելում:
Անդրադառնալով հոգեբանական պատերազմի և ճանաչողական գործողությունների դերին՝ փորձագետը նշել է, որ այս միջոցառումների հիմնական նպատակն է թուլացնել Իսրայելի հասարակության մարտական ոգին և մեծացնել քաղաքացիների շրջանում արտագաղթի ցանկությունը: Նա այս տեսակի ազդեցությունը համարեց նույնիսկ ավելի արդյունավետ, քան ռազմական հարձակումները՝ հոգեբանական և սոցիալական տեսանկյունից:
Անդրադառնալով Telegram-ում եբրայերեն լեզվով էջերի ակտիվությունը և լայնածավալ կիբերգործողություններին, նա դրանք անվանել է «Իրանական կիբեր բանակ», հավելելով, որ «Հանզալա» հաքերային խումբն այդ ոլորտում ակտիվ գործող խմբերից է: Փորձագետի խոսքով՝ իսրայելցի պաշտոնյաների հեռախոսների և հաշիվների վրա վերջերս կատարված կիբեռհարձակումները ցույց են տալիս առաջադեմ տեխնոլոգիաների և մարդկային հետախուզության համադրությունը՝ ներթափանցման գործողություններում։
Նա զգուշացրել է, որ թվային տվյալներին հասանելիությունը, անձանց հետևելը և հաղորդակցությունների խափանումն անվտանգության և հոգեբանական լուրջ ազդեցություն են ունեցել։